Կոդիեում խայտաբղետ

CodieumԿոդիեում խայտաբղետը (անգլ.՝ Garden croton, ռուս.՝ Кодиеум пестрый, Кротон, լատ.՝ Codiaeum variegatum pictum) Իշկաթնուկների ընտանիքին պատկանող բազմամյա, մշտադալար թուփ է: Բնական միջավայրը՝ Մալազիայի և Արևելյան Հնդկաստանի արևադարձային ջունգլիներն են: Շատ գեղեցիկ, բայց նաև շատ քմահաճ բույս է:

Շուրջ տարին կայուն՝ 20-22 աստիճան ջերմությունը ամենահարմարավետն է Կոդիեում խայտաբղետի համար: Բացի այդ բույսը մշտապես օդի խոնավության կարիք ունի: Չոր օդը կործանարար ազդեցություն է ունենում: Խորհուրդ է տրվում բույսը հաճախակի ցողել գոլ ջրով ու պարբերաբար լվալ տերևները երկու կողմից:

Ամռանը Կոդիեում խայտաբղետը հանգիստ է տանում մինչև +27°С օդի ջերմությունը, իսկ ձմռանը՝ մինչև +15°С անկումը:

Կարող է դիմանալ ավելի ցածր աստիճանի կարճատև անկումներին:

Տեղի ընտրությունը

Կոդիեում խայտաբղետը լավ է աճում տաք և լուսավոր տեղում, սակայն ոչ արևի ուղիղ ճառագայթների ներքո:

Խնամքը

Ամենադժվարը ձմռանը ջերմային և խոնավության ռեժիմներն ապահովելն է: Խորհուրդ է տրվում բույսը տեղադրել լուսավոր տեղում, իսկ ծաղկամանը դնել ջրով ու խիճով լի ափսեի վրա:

Սնկային հիվանդություններից խուսափելու համար, խորհուրդ է տրվում տերևները  ջրով ցողել օրվա առաջին կեսին, որպեսզի երեկոյան դրանք արդեն չոր լինեն:

Պաշտպանեք բույսը միջանցքահովերից:

Կոդիեում խայտաբղետը կարելի է ձևավորել կտրելով գագաթային աճի կետերը:

Նոր ծաղկամանի մեջ տեղափոխում են գարնանը: Հողախառնուրդը սովորական՝ սենյակային բույսերի համար նախատեսված:

Կոդիեում խայտաբղետը նեղվածք սիրում է, այնպես որ մեծ ծաղկամանների մեջ տնկել պետք չէ:

Ջրելն ու սնուցելը

Ամռանը Կոդիեում խայտաբղետը պետք է առատ ջրել և, ինչպես ասվեց, տերևները ցողել ջրով: Գերադասելի է ջրել գոլ, եռացրած, հետո սառեցված, կամ անձրևի ջրով:

Ձմռանը ջրել քիչ՝ այնքան որ հողը չչորանա:

 Ամռանը, շաբաթը մեկ անգամ Կոդիեում խայտաբղետը սնուցեք համալիր պարարտանյութով:
 Աճը

Բնական միջավայրում Կոդիեում խայտաբղետը կարող է 3 մետրից ավելի բարձրույան հասնել: Սենյակային պայմաններում 60 սմ ավել չի բարձրանում ու աճն էլ բավականին դանդաղ է:

 Թունավորությունը

Կոդիեում խայտաբղետի ճյուղերի, տերևների ու սերմերի միջի հյութը կարող է մարդու մոտ ալերգիկ բորբոքումներ առաջացնել, իսկ, օրինակ, կատվի օրգանիզմումի համար կարող է մահաբեր լինել:

 Բազմացումը

Կոդիեում խայտաբղետը բազմացնում են կտրոններով և, հազվադեպ, սերմերով:

Կտրոնով բազմացումը

Կտրոնները գերադասելի է կտրել գարնանաը: Կտրելուց հետո կտրոնները որոշ ժամանա պահում են ջրի մեջ, որպեսզի միջի կաթնահյութը մաքրվի: Այնուհետև թողնում են մեկ գիշեր չորանա:

Արմատավորման համար պատրաստում են հողախառնուրդ, որը կազմված է տորֆի և լվացած խոշոր ավազի հավասար մասերից:

Արմատավորելու համար օդի ամենահարմար ջերմությունը՝  27-29°С:

 Բարձր խոնավություն ապահովելու համար, տնկած կտրոնները ծածկում են պոլիէթիլենային թաղանթով՝ օդափոխության համար թողնելով փոքրիկ անցքեր:
Մինչև արմատավորման ավարտը, կտրոնները պետք է չմնան արևի ուղիղ ճառագայթների ներքո:
Տնկելուց 3-4 շաբաթ անց կտրոնների վրայից թաղանթը հանում են և լավ աճ ցույց տված կտրոնները տեղափոխում են առանձին ծաղկամանների մեջ:
 Հնարավոր խնդիրներ
 Սարդոստայնային տիզ

sardostaynayin_tizՏերևի ներքևի կողմում բարակ սարդոստայնի թելերի առկայությունը հուշում է, սարդոստայնային տիզ կոչվող վնասատուի հարձակման մասին: Այդ վնասատուները հայտնվում են, եթե սենյակի օդը չափից ավելի տաք ու չոր է:

Պետք է ուշադիր զննել բոլոր տերևները, լվանալ դրանք և ավելի հաճախ բույսը ցողել ջրով:

Եթե դա չօգնի, պետք է մշակել բույսը համապատասխան ինսեկցիտիդով:

Ալրատիզեր

alravordՍպիտակ, կարծես ալյուրով պատված փոքրիկ տիզերին հեշտ է նկատել: Պետք է մաքրել և ոչնչացնել դրանց, իսկ եթե շատ է տարածված, բույսը մշակել համապատասխան ինսեկտիցիդով:

 

Լուսավորության պակաս

Եթե Կոդիեում խայտաբղետի լուսավորությունը բավարար չէ,  տերևները գունաթափվում են: Նման դեպքում պետք է բույսը ավելի լուսավոր տեղ տեղափոխել, կամ ապահովել լրացուցիչ արհեստական լուսավորություն:

Հղումներ

Leave a Reply