Տրադիսկանցիա

tradescantiaՏրադիսկանցիան կամ Տրադիսկանտիան
(անգլ.՝ Spiderworts, ռուս.՝ Традеска́нция,
լատ.՝ Tradescantia),
պատկանում է կոմելինազգիների (Commelynaceae)
ընտանիքին։ Մշտադալար գետնատարած խոտաբույսերի 75 տեսակների ցեղ է։ Իրենց հայրենիքում՝ Ամերիկայում աճում են ճահճուտներում։ Տրադեսկանցիա է անվանվել ի պատիվ հայտնի բուսաբան Ջոն Տրադեսկանտի։
Տրադեսկանցիայի տեսակների մեծամասնությունը ոչ պահանջկոտ, դեկորատիվ բույսեր են, որոնք աճեցվում են որպես սենյակային բույսեր:

Խնամքը

Լուսավորությունը

Տրադիսկանցիաների համար գերադասելի է պայծառ, ցրված լույսը, բայց կարող են դիմանալ և՛ Արևի ուղիղ ճառագայթներին, և՛ կիսաստոերին: Սենյակի արևելյան և
արևմտյան պատուհանների գոգերը լավագույն տեղերն են տրադիսկանտիաների համար, սակայն հյուսիսայիններն ու հարավայիններն էլ հակացուցված չեն: Պարզապես, հարավային պատուհանի դեպքում, ամռանը կարող է բույսը մի փոքր ստվերելու կարիք առաջանալ: Պետք է նաև նկատի ունենալ, որ տրադիսկանտիայի խայտաբղետ տեսակներին պետք է ավելի պայծառ լույսավորություն ապահովել:
Թույլ լույսավորության դեպքում դրանց գույները խամրում են կամ կանաչ են դառնում:

Ամենաստվերադիմացկունը Տրադիսկանցիա սպիտակածաղիկն է:

Օդի ջերմաստիճանը

Տրադիսկանցիայի համար ամռանը օդի ամենից հարմարավետ ջերմությունը +25°С է, իսկ ձմռանը՝ +8 – +12°С: Սա չի նշանակում, որ բույսը չի դիմանա սենյակային ավելի տաք կամ սառը պայմաններին:

Օդի խոնավությունը

Օդի խոնավության հանդեպ տրադիսկանտիաները հատուկ պահանջներ չունեն:

Ջրելը

Տարվա շոգ եղանակներին տրադիսկանտիաները առատ ոռոգման կարիք ունեն, սակայն պետք է լավ դրենաժ լինի, որպեսզի ջուրը չճահճանա ծաղկամանի մեջ: Բույսերը
ջրում են երբ չորանում է ծաղկամանի հողի վերին շերտը: Ձմռանը ապահովում են հողի չափավոր խոնավություն:
Պետք է հետևել, որպեսզի ծաղկամանի տակդիրում ջուր չկուտակվի: Ջրելուց կես ժամ հետո պետք է դատարկել տակդիր իջած ջուրը:
Ջրում են առնվազն 24 ժամ հնացված, գոլ, փափուկ ջրով:

Տրադիսկանցիաները կարող են դիմանալ երկար չջրելուն, բայց դա թուլացնում է բույսերին:

Պարարտացումը

Լավ աճի և առողջ լինելու համար, գարնանն ու ամռանը տրադիսկանցիաներին առնվազն ամսական 2 անգամ լրացուցիչ սնուցում պետք է տրվի: Խայտաբղետ տեսակները պետք չէ սնուցել օրգանական պարարտանյութերով՝ դա
կարող է տերևների բնական գույների փոփոխություն առաջացնել: Աշնանը և ձմռանը լրացուցիչ սնուցման անհրաժեշտություն չկա:

Հողը

Տրադիսկանցիաները լավ են աճում հետևյալ բաղադրատոմսով պատրաստված հողախառնուրդում.

Լավ դրենաժ ապահովելը շատ կարևոր է:

Տեղափոխումը

Երիտասարդ տրադիսկանցիաները նոր, ավելի ընդարձակ ծաղկամանի մեջ տեղափոխում են տարեկան մեկ անգամ՝ գարնանը, իսկ մեծահասակները 2-3 տարին մեկ՝ համատեղելով թարմացնող էտի հետ:

Բազմացումը

Տրադիսկանցիաները բազմացնում են կտրոններով, թուփը կիսելով, կամ, ավելի հազվադեպ, սերմերով:
Սերմերով բազմացնելու լավագույն ժամանակը գարունն է: Ցանում են տորֆի և ավազի (1:1) խառնուրդի մեջ՝ ապահովելով + 20°С ջերմաստիճան, օդի բարձր խոնավություն և թարմություն: Սերմով աճեցված տրադիսկանտիան ծաղկում է իր աճի 3-րդ տարում:
Կտրոնով տրադեսկանցիաները կարելի է բազմացնել շուրջ տարին: Ճյուղերը բաժանում են 10-15 սմ երկարությամբ
կտրոնների և, 5-10 հատով տնկում են ծաղկամաների մեջ: Օդի 18-20°С աստիճանի դեպքում, կտրոններն արմատակալում են մի քանի օրում: Արմատակալման համար հողախառնուրդը պատրաստում են ավազի, կոմպոստի և փտած գոմաղբի հավասար մասեր խառնելով:
Թուփը կիսելով բազմացումը պետք է անել
գարնանը՝ այն պահին երբ մեկնարկում է աճի շրջանը:

Բարդությունները

Ձգված ճյուղերին քիչ տերևներ լինելը վկայում
է լույսի, ջրի կամ սնունդի անբավարարության մասին: Ընդհանրապես տրադիսկանտիաների համար բնորոշ է տարիքի հետ ճյուղեր մերկացումն ու ծռվելը: Ադպիսի ճյուղերը հեռացնում են կամ էլ ծերացած բույսը փոխարինում են նորով:
Եթե խայտաբղետ տեսակների տերևները դառնում են միագույն, կանաչ, ուրեմն լուսավորության պակաս կա:
Թուլացած ճյուղերի, դեղին, բծավոր տերևների
հայտնվելը վկայում է ջրի պակասի մասին:
Տերևների ծայրերի չորանալը կամ շագանակագույն դառնալը վկայում է օդի խոնավության պակասի մասին: Այդ դեպքում պետք է միջոցներ ձեռնարկել օդի խոնավությունը բարձրացնելու ուղղությամբ, կամ հաճախակի ցողել բույսը ջրով: Պետք է նաև ստուգել՝ վնասված չէ արդյոք բույսը կարմիր,
սարդոստայնային տիզով:

Վնասատուները

Տրադիսկանցիային կարող են վնասել ուտիճները (тля), սպիտակաթևիկները (белокрылкой), տրիպսերով (трипсы), սարդոստայնային տիզերը (паутинный клещ), ալրատիզերը (мучнистый червец):
Սարդոստայնային տիզերը հայտնվում են օդի
անհրաժեշտ խոնավության պակասի հետևանքով: Բույսի
տերևները թոշնում են և թափվում: Ցողունի վրա նկատելի է սարդոստայնը: Բույսը պետք է մշակել օճառաջրով և պարբերաբար ցողել մաքուր, գոլ ջրով:
Վահանակիրները կամ կեղծ վահանակիրները ծծում են բույսի բջջահյութերը, ինչի հետևանքով բույսի տերևները դալկանում ու չորանում, թափվում են: Սկզբում անհրաժեշտ է մեխանիկորեն հեռացնել ու ոչնչացնել վնասատուներին,
հետո մշակել օճառաջրով: Ծանր դեպքերում մշակել ինսեկտիցիդով:

Տրադիսկանցիայի տեսակները

Տրադիսկանցիա գետափնյա

(River spiderwort, Small-leaf spiderwort, Wandering
Jew
, Традесканция приречная или миртолистная, Tradescantia fluminensis or Tradescantia myrtifolia)

tradescantia_fluminensis
Tradescantia fluminensis

Կարդալ Տրադիսկանտիա գետափնյայի մասին ==>
Գնել Տրադիսկանտիա գետափնյա ==>

 

 

 

 

Սեթկրեզիա մանուշակագույն

(Purple heart, Сеткрезия пурпурная, Setcreasea
purpurea,
Tradescantia pallida)

Setcreasea-purpurea
Setcreasea purpurea

Կարդալ Սեթկրեզիա մանուշակագույնի մասին ==>
Գնել Սեթկրեզիա մանուշակագույն ==>

 

 

 

 

Տրադիսկանցիա սպիտակածաղիկ

(Традесканция белоцветковая, Tradescantia albiflora)

Tradescantia-albiflora
Tradescantia albiflora

Տրադիսկանցիա Անդերսոնի

(Традесканция Андерсона, Tradescantia andersoniana)

Tradescantia-andersoniana
Tradescantia andersoniana

Տրադիսկանցիա Բլոսֆելդի

(Традесканция Блоссфельда, Tradescantia blossfeldiana)

Tradescantia-blossfeldiana
Tradescantia blossfeldiana

Տրադիսկանցիա վիրգինյան

(Традесканция виргинская, Tradescantia virginiana)

Tradescantia_virginiana
Tradescantia virginiana

Տրադիսկանտցիա զեբրինա

(Традесканция зебрина, Tradescantia zebrina)

Tradescantia-zebrina0
Tradescantia zebrina

Կարդալ Տրադիսկանցիա զեբրինայի մասին ==>

 

 

 

 

 

Տրադիսկանցիա մակույկատերև

(Традесканция ладьевидная, Tradescantia navicularis)

Tradescantia_navicularis
Tradescantia navicularis

Տրադիսկանցիա խայտաբղետ

(Традесканция пестрая, Tradescantia multicolor)

Tradescantia-multicolor
Tradescantia multicolor

Տրադիսկանցիա սիլամոնտանա

(Традесканция силламонтана, Tradescantia sillamontana)

Tradescantia_sillamontana
Tradescantia sillamontana
Հղումներ

Leave a Reply