Ձիու գոմաղբ

horseՁիու թրիքը պարունակում է ազոտ, կալիում,  լուսածին (ֆոսֆոր) և մի շարք այլ օգտակար նյութեր: Այն կիրառելի է բույսերի մեծամասնության սնուցման համար:

 

Ավելի ստույգ կազմն այսպիսին է՝

  • ջուր — մոտ 70%;
  • օրգանիկա — մոտ 20%;
  • կալիում — 0,2 — 0,8 %;
  • ազոտ — 0,3-0,8%;
  • ֆոսֆոր — 0,3 до 0,7%;
  • կալցիում — մոտ 0, 35%:

Ձիու գոմաղբի կրրառումը՝

  • ապահովում է բույսերը համարյա բոլոր անհրաժեշտ տարրերով;
  • խթանում է հողի միկրոօրգանիզմների կենսագործունեությունը;
  • բարելավում է հողի կառուցվածքը, փխրեցնում է այն;
  • ավելացնում է ածխածին գազի քանակը հողում:

Ձիու գոմաղբը դասակարգում են որպես՝

  • թարմ;
  • մասնակի փտած;
  • լավ փտած;
  • փթիր (վերջնականապես քայքայված):

Ձիու թարմ գոմաղբը խորհուրդ չի տրվում օգտագործել: Ազոտի մեծ քանակությունը կարող է այրել բույսերի արմատները, բացի այդ թարմ գոմաղբում կարող են մեծ քանակությամբ սնկային մանրեներ և գելմինտներ լինել, որոնցով կվարկվի պարտեզը:

Մյուս կողմից, ձիու թարմ գոմաղբը լավ պարարտանյութ է ծաղիկների համար, մասնավորապես, վարդերի: Ծաղիկների սնուցման համար պատրաստվում է ջրային լուծույթ՝ 1 կգ գոմաղբը 10 լիտր ջրում, որով, 24 ժամ պահելուց հետո ու ավելացնելով ևս 10 լիտր ջուր, ջրում են ծաղիկները:

Ձիու թարմ գոմաղբը մարգերի համար բնական ջեռուցիչ է, դրա "այրման" աստիճանը հասնում է + 33°С, ինչը թույլ է տալիս ցուրտ կլիմայում ջերմասեր բույսեր աճեցնել:

Ձիու մասնակի փտած գոմաղբը օգտագործում են կիսաջրիկ վիճակում՝ բանջարաբոստանային մշակաբույսերը և ծաղիկները սնուցելու համար: Այդ գոմաղբը կարելի է նաև խառնել հողի վերին շերտի հետ կամ աշնանը պարզապես լցնել հողի մակերեսին:

Մասնակի փտած գոմաղբով սնուցմանը շատ լավ են “արձագանքում” դդումը, դդմիկը, վարունգը, կաղամբը, սպանախը, նեխուրը:  Հողը պարարտացնելու հաջորդող տարին, նույն տեղում հարմար է աճեցնել կարտոֆիլ, լոլիկ, գազար, ճակնդեղ և այլ պալարային բույսեր:

Մասնակի փտած գոմղբով կարելի է ցանքածածկ անել վարդի թփերի շուրջ:

Ձիու լավ փտած գոմաղբը օգտագործվում է ինչպես բույսերի պարարտացման համար, այնպես էլ սածիլների համար հողախառնուրդ պատրաստելիս: Որպես կանոն, հողախառնուրդում ներառում են 1 մաս ձիու լավ փտած գոմաղբ և 2 մաս ճմահող կամ այգու հող:

Փթիրը վերջնականապես փտած գոմաղբն է: Այդ վիճակում այն ամենաարժեքավոր օրգանական պարարտանյութն է համարվում: Փթիրը կիրառելի է այգու բոլոր բույսերի սնուցման համար:

Ձիու գոմաղբի օգտագործման տարբեր ձևեր կան, այն կիրառելի է թե՛ թարմ վիճակում, թե՛ հնացած ու չորացած:

Ձիու գոմաղբը, ցանկացած փուլում, կարելի է ավելացնել կոմպոստին:

 

 

Leave a Reply