Բաթաթը (այլ անվանումներն են՝ քաղցր փաթաթես, քաղցր գետնախնձոր, քաղցր կարտոֆիլ: Անգլ.՝ Sweet potato, ռուս.՝ Батат, լատ.՝ Ipomoea ) պալարա-պտղավորների խմբին պատկանող, իպոմեա ցեղի բույս է։ Բաթաթի պտուղները արժեքավոր սննդատեսակ են մարդու և կենդանիների համար։ Դրանք պարունակում են մինչև 30% օսլա և մինչև 6% շաքար։
Աճում ու պտղաբերում է ինչպես բաց հողում, այնպես էլ ծաղկամանի մեջ։ Իր տերևաշատ և փարթամ տեսքի շնորհիվ հաճախ աճեցվում է նաև որպես դեկորատիվ բույս։
Բաթաթը սիրում է ջերմություն։ Բնականոն զարգացման համար նվազագույն անհրաժեշտ ջերմաստիճանը +20 °C է, իսկ ամենահարմարավետ ջերմաստիճանային տիրույթը 25—30 °С է։ Արևադարձային և մերձարևադարևային գոտիներում աճեցվում է որպես բազմամյա բույս, իսկ բարեխառնում՝ որպես մեկամյա։ Տարատեսակ բաթաթների մեծամասնությունը

կորցրել է սեռական ճանապարհով բազմացման կարողությունը, սորտերի մեծամասնությունը չի ծաղկում։ Բազմացման հիմնական ձևը
վեգետատիվն է՝ պալարների կամ արմատացված ցողունների միջոցով։
Պալարները, կախված սորտից և աճեցման պայմաններից, հասունանում են 2-9 ամսում։ 13—16 °C ջերմություն և 85—90 % հարաբերական խոնավություն ապահովելու դեպքում, պալարները պահպանվում են կես տարի և ավելի։
Աճեցնելու համար հարմար են այգու բաց, արևկող տեղերը և պարարտ ավազակավային կամ ավազահողային գրունտերը:
Ինչպես են բազմացնում
Ի տարբերություն կարտոֆիլի բաթաթը բազմացնում են կամ ճյուղերի կտրոններով, կամ էլ պալարից ծլեցրած ճյուղերով:
Բաթաթի ճյուղի կտրոնը շատ արագ և առատ արմատակալում է ջրի մեջ և հեշտ կպնում հիմնական տեղում տնկելուց հետո:
Ինչպես տեղափոխել բաց գրունտ
Բաց գրունտ բաթաթը տեղափոխում են գարնանը, երբ հողը լավ տաքանում է:
Կախված բաթաթի սորտից, միջշարքային տարածքի լայնությունն անում են 70-120սմ, իսկ թփերի միջև թողնում են 30-50 սմ տարածք:
Ինչպես ջրել
Բաթաթն առատ ջրում են արմատավորման ժամանակ, իսկ վեգետացիոն շրջանի երկրորդ կեսին ոչ հաճախ: Բերքահավաքից 20 օր առաջ ջրելը դադարեցնում են:
Ինչպես հավաքել բերքը

Մեկ քառակուսի մետրից բաթաթը 1-1,5 կգ բերք է տալիս: Պալարները փորելով հանում են հոկտեմբերի վերջում՝ արևային, չոր եղանակին: Միայն այդ դեպքում է հնարավոր երկար ժամանակով, մինչև 6 ամսով, պահեստավորել պալարները: Պահեստավորում են չոր, օդափոխվող զետեղարաններում՝ օդի ջերմությունը 8–12 °С:
Հղումներ
- Բաթաթ: Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից:
- Sweet potato. From Wikipedia, the free encyclopedia.
- Батат. Материал из Википедии — свободной энциклопедии.