Կենսահեղուկ. ստացումը և օգտագործումը

biohumusԳյուղատնտեսության վարման այլընտրանքային տեխնոլոգիաներից է կենսահումուսիօգտագործումը, որն առավել արդյունավետ է և էկոլոգիապես անվտանգ։

Կենսահումուսն անգերազանցելի բնական պարարտանյութ է, որը հանդիսանում է կալիֆոռնիական կարմիր որդերի կենսագործունեության արդյունք; Կենսահումուսի ջրային լուծույթը / կենսահեղուկ/ բաղկացած է մի շարք բաղադրիչներից` գումատներ, ֆուլվոթթուներ և ֆիզիոլոգիական ակտիվ նյութեր, ինչպես նաև միկրո և մակրոտարրեր, հողային միկրոօրգանիզմներ; Նշված նյութերը բույսի կողմից յուրացվում են բջջային մակարդակով` ուժեղացնելով նրա իմունային համակարգը։ Վերջինիս շնորհիվ բարձրանում է բույսերի կայունությունն ախտածին գործոնների, ինչպես նաև բիոտիկ և աբիոտիկ սթրեսներրի / երաշտի, բարձր և ցածր ջերմաստիճաններ և այլն/ ազդեցության նկատմամբ։

Կենսահումուսի ջրային լուծույթի պատրաստում։

Կենսահումուսի ջրային լուծույթը բաց դարչնագույն հեղուկ է, որն օժտված է մանրէասպան և սնկասպան հատկություններով։ Կենսահեղուկը պատրաստելու համար անհրաժեշտ է 2կգ կենսահումուսը լուծել եռացրած, մինչև սենյակային ջերմաստիճան հասցրած 10լ ջրում և թողնել 12 ժամ։ Լուծույթի նստվածքի վրայի հեղուկը հենց կենսահումուսի լուծույթն է 0.03% խտությամբ։ Այն պետք է զգուշորեն առանձնացնել նստվածքից, քամել և լցնել շշերի մեջ։ Կենսահեղուկը պահանջվող խտություններով օգտագործելու ընթացքում նոսրացնում են ջրով։

Կենսահեղուկով պարարտացված բույսերը առանձնանում են մուգ կանաչ գունավորմամբ, փարթամ են, զերծ են այլասերման հիվանդությունների նշաններից։ Կենսահեղուկը նպաստում է ցողունների ճյուղավորմանը և տերևային մակերեսի ավելացմանը։ Բույսերը հիվանդություններից պաշտպանելու համառ կենսահեղուկն օգտագործում են սերմերի նախացանքայի մշակման համար, նաև բույսերի արտարմատային սնուցման համար։

Սերմերի նախացանքային մշակում։

Սերմերի նախացանքային մշակումը ճնշում է հիվանդությունների հարուցիչներին, բարձրացնում է սերմերի ծլունակությունը և ծլարձակման էներգիան, խթանում արմատագոյացումը։ Բանջարային մշակաբույսերի սերմերի մշակումը կատարվում է 1։5 հարաբերությամբ լուծույթում /100մլ կենսահեղուկը 0.5լ ջրում/ Սերմերի մշակումը կատարվում է թանզիֆե պարկիկներում 8 ժամ տևողությամբ։

Կարտոֆիլի պալարները մշակում են 1։25 հարաբերությամբ լուծույթով /400մլ կենսահեղուկ 10լ ջրում/։ Կարտոֆիլի մեծ քանակության դեպքում անհրաժեշտ է պալարները փռել մեկ շերտով լույսից պաշտպանված տեղում և ցողել լուծույթով մինչև թրջվելը, այնուհետև ծածկել 10-12 ժամ տևողությամբ։

Խաղողի կտրոնները և պտղատու տնկիների արմատները թրջում են 1։25 հարաբերությամբ լուծույթով 24 ժամ տևողությամբ։

Արտարմատային սնուցում։

Հանդիսանում է հիվանդություններից պաշտպանության և բերքատվության բարձրացման առավել արդյունավետ միջոց։ Մշակումը պետք է կատարել 1։10 հարաբերությամբ լուծույթով /100մլ կենսահեղուկը 1լ ջրում/ 2-3 անգամ վեգետացիայի ընթացքում։ Ցողել առավոտյան ժամերին, մանր դիսպերսիոն սրսկիչով, մառախուղի տեսքով։

Բանջարանոցային բույսերի առաջին արտարմատային սնուցումը կատարվում է 5-6 տերևի փուլում, սածիլով մշակելու դեպքում ` սածիլացման 3-4-րդ օրը։ Հետագա սրսկումներն անցկացնել 10-14 օր հետո` լոլիկի , վարունգի, սմբուկի ծաղկման փուլում, ճակնդեղի, բողկի,գազարի արմատապտուղ կազմելու ընթացքում, կարտոֆիլը ծլելուց հետո։

Կենսահումուսի ջրային լուծույթը համատեղելի է թունաքիմիկատների հետ և թույլ է տալիս սնուցումը զուգակցել հիվանդությունների դեմ տարվող պայքարի հետ։ Թունաքիմիկատների հետ կենսահեղուկի զուգակցված օգտագործման տեխնոլոգիան իջեցնում է թունաքիմիակատների նեգատիվ ազդեցությունը, բարձրացնում է բույսերի դիմացկունությունը, ինչպես նաև քիմիական պաշտպանության միջոցների չափաքանակների իջեցման շնորհիվ հնարավորությունը է տալիս նվազեցնել  թունաքիմիկատային ծանրաբեռնվածությունն ագրոհամակեցությունների վրա։ Օրինակ` կարտոֆիլի լուսակոփված տնկանյութը թունաքիմիկատի և կենսահեղուկի զուգակցված լուծույթով մշակելու դեպքում թունաքիմիկատի չափաքանակի մինչև 25% կրճատելու շնորհիվ իջնում է դրա ֆիտոթունավոր ազդեցությունը մշակաբույսերի վրա և ապահովվում է բարձր բերքի ստացում։ Հացազգի բույսերի դեպքում ախտահանիչների չափաքանակի նվազեցումը /25-50%/ համակցումը կենսահեղուկի հետ զգալիորեն բարելավում է բույսերի աճը, զարգացումը և արդյունավետությունը, միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս կրճատել օգտագործվող թունաքիմիակտների չափաքանակները, ինչը կարող է նկատելի բարելավել շրջակա միջավայրի իրավիճակը։ Նույն մեթոդը կարելի է կիրառել հերբիցիդների օգտագործման դեպքում։

Ռ.Օսիպովան, Ա.Ոսկանյանը, ԵԳԿ, կենսաբանական գիտությունների թեկնածուներ

Նյոթը վերցված է այստեղից:

Leave a Reply