Ելակի մշակությունը ցանքածածկման եղանակով

elakԵլակի մշակությունը ցանքածածկման եղանակով լավացնում է բերքի որակը և հեշտացնում ու քչացնում է մշակության աշխատանքները: Ցանքածածկի նյութերը ճնշում են մոլախոտերի աճը, հատկապես` միամյաների: Ցանքածածկի տակ գտնվող հողը ամռանը պահպանում է խոնավությունը, իջնում ոռոգման ջրի պահանջը: Դրա համար ցանքածածկը պետք է փռել անձրևից կամ ջրելուց հետո:

Ցանքածածկված հողը քիչ է տաքանում ու բույսի արմատների և ընդհանուր աճի համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում:

Մի շարք դեպքերում, ցանքածածկի նյութերը բույսերին պաշտպանում են վնասատուներից  և հիվանդություններից: Օրինակ, եղինջը որպես ցանքածածկ օգտագործելուց, բույսերին պաշտպանում է կողինջներից, գազարի և սոխի ճանճից, նեմատոդներից, բարելավվում է հողի կառուցվածքը: Բարձրանում է հումուսի պարունակությունը հողի մեջ, ակտիվանում է անձրևաորդերի կենսագործունեութթյունը, որի արդյունքում հողը դառնում է ավելի փխրուն, չի կեղևակալում:

Որոշ ցանքածածկող նյութեր, օրինակ, փտած  գոմաղբը ակմ  այգու  կոմպոստը,   բույսերին ապահովում են  լրացուցիչ սննդանյութերով:

Փխրուն ցանքածածկային նյութերը, որոնք պարունակում են կոպիտ օրգանական տարրեր, հանդիսանում են լավ մեկուսիչներ`  դրանք հողը պահպանում են այն վիճակում, որ վիճակում ցանքածածկվել է:  Հետևաբար  բույսի առավել  բարենպաստ աճի  համար հողը պետք է  ցանքածածկել,  երբ այն տաք է և  խոնավ:

Նախքան հողի  մուլչապատումը  պետք  է  կատարել քաղհան, արմատներով հանել բազմամյա մոլախոտերը, այնուհետև հողի մակերեսին շաղ տալ անհրաժեշտ օրգանական պարարտանյութեր, փխրեցնել հողի վերին շերտը, փռել ցանքածածկող նյութը և փոցխով հավասարեցնել:

Բանջարանոցային  մարգերում  ցանքածածկում են  միջշարային և միջբուսային տարածությունները: Բազմամյա տնկիների և բանջարեղենի շուրջը ամռանը ցանքածածկը չեն շարժում և աշնանը չեն հավաքում, այլ հաջորդ  տարվա գարնանը  փռում են  նոր  շերտ: Եթե որպես ցանքածածկ օգտագործվել է տորֆ կամ փտած գոմաղբ, ապա ցանքածածկը կարելի  է գարնանը խառնել հողի վերին շերտի հետ: Նույնը կարելի է անել նաև ծղոտի կտրվածքի հետ` ավելացնելով ազոտով հարուստ պարարտանյութ: Որպես ցանքածածկ կարելի է օգտագործել հետևյալ օրգանական նյութերը.

Տորֆը լավ  է  պաշտպանում  հողը արևի ճառագայթներից, պահպանում է խոնավությունը, ծանր  կավային հողերը դարձնում է փուխր, թեթև և օդաթափանց, իսկ ավազայինը` առավել կպչուն և խոնավատար: Համատարած ցանքածածկման համար պիտանի չէ:

Փայտի սղոցուքը, տաշեղը և ծառի կեղևը հարմար  է  օգտագործել  պտղատու  ծառերի  և  թփերի  ցանքածածկման համար:

Սոճու և եղևնու  փշերը  հանդիսանում  են  լավագույն ցանքածածկ նյութեր ելակի համար: Միջշարքերում փռվածքը խոչընդոտում  է  գորշ  փտման  տարածմանը, միաժամանակ  բաց գրունտում  պտուղները  մաքուր  են մնում անձրևից հետո:

Փտած  գոմաղբը  ցանքածածկման նպատակով լավ է խառնել հողի վերին շերտի հետ, որպեսզի սննդանյութերը, հատկապես ազոտական, չկորչեն:

Այգու  կոմպոստը  բարելավում  է  հողի կառուցվածքը, միաժամանակ պաշտպանում գերտաքացումից և սառեցումից:

Հնձած  խոտը  օգտագործվում  է  ինչպես  այգիների միջշարքերի այնպես էլ բանջարային մշակաբույսերի, ելակի մարգերի մուլչապատման համար: Օգտագործելուց առաջ պետք է արևի տակ լավ չորացնել:

Օրգանական նյութերով ցանքածածկումը ունի շատ առավելություններ: Ցանքածածկումը աշխատատար չէ: Այն առաջացնում է կոմպոստ նաև  հանդիսանում  է օրգանական պարարտանյութ: Առաջացնում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որը տարածվում և օգտագործվում է ոչ միայն տվյալ բույսի կողմից, այլ նաև հարևան բույսերի կողմից:

mulchaԲացի օրգանական նյութերից, որպես  ցանքածածկ  կարելի է  օգտագործել  սև պոլիէթիլենային  թաղանթ: Այն  ևս պաշտպանում է մարգերը չորացումից,  քամիների և ոռոգման ջրի բերած մոլախոտերի սերմերը չեն ծլում, պահպանվում է հողի փխրունությունը, վաղ գարնանը հողը շուտ է տաքանում, ինչը նպաստում է բույսերի վաղ աճին և բերքատվությանը:

stvarathughthՆույնը կարելի է ասել ստվարաթղթով և/կամ թերթերի տրցակով ցանքածածկման մասին: Ստվարաթուղթն, իհարկե, գերադասելի է, բայց եթե չկա, ապա 20 շերտանոց թերթերի տրցակը լիովին կփոխարինի դրան:

Հողը սկզբում մաքրում են մոլախոտերից, փխրեցնում, հետո ծածկում ստվարաթղթով կամ թերթերի տրցակով՝ այնպես, որ բաց տեղեր չլինեն ու կտորները առնվազն 20 սմ միմյանց վրա գան: Այնուհետև, պարտիզպանի փոքր բահով անցքեր են բացվում ստացված ցանքածածկի մեջ, ուր տնկվում են ելակի թփերը: Տնկելուց հետո լավ ջրում են նույն անցքերի միջով՝ չոր թողնելով ցանքածածկի մյուս մասերը: Հնարավարության դեպքում, կարելի է ծղոտից ցանքածածկի ևս մեկ շերտ ավելացնել:

Նյութը վերցված է այստեղից և մի բոքր խմբագրված է և լրացված:

Leave a Reply