Անձրևաորդեր

common earthwormԱնձրևաորդ (անգլ.՝ Еarthworm, ռուս.՝ Земляной червь, Дождевой червь, լատ.՝ Lumbricina), օղակավար որդերի տիպի սակավախոզանների դասի որդ։ Հայտնի է մոտ 1500 տեսակ։

Դժվար է գերագնահատել անձրևավորդերի դերը հողի բերրիության համար: Դրանք փորում են հողը ու 60-80 սմ խորությամբ, իսկ խոշոր տեսակները մինչև 8 մ խորությամբ բներ են սարքում իրենց համար, ինչով խառնում, փխրեցնում են հողը ու նպաստում հողի աէրացիային ու ջրակլանողունակությանը:

Անձրևից հետո անձրևավորդերը դուրս են գալիս գետնի երես, քանի որ գերխոնավ միջավայրում դժվարանում են շնչել:

Անձրևավորդերը հողի մեջ շարժվում են հողը բրդբրդելով կամ կուլ տալով, սնվում են հողի մեջ կամ մակերեսին եղած փտած օրգանական մնացուկներով, որոնք, անցնելով որդի մարսողական ուղիով, դառնում են հիանալի պարարտանյութ:

Անձրևավորդերի՝ օրգանական թափոնները որպես պարարտանյութ վերամշակելու ունակությունը լայնորեն օգտագործվում է կենսահումուս արտադրելու համար:

karmir_californiakanԱՄՆ գիտնականները բուծել են անձրևավորդի մեծ արտադրողականություն ունեցող հիբրիդ, որը կոչվում է Կալիֆորնիական կարմիր որդ: Կան նաև Ռուսաստանի համար տեղայնացված հիբրիդներ:

Կենսահումուս արտադրելու բազմաթիվ տեխնոլոգիաներ կան՝ սկսած փոքր, տանը արտադրելու համար նախատեսված սարքերից, վերջացրած արդյունաբերական ծավալներով:

Հղումներ

Leave a Reply