Կենսահումուս

biohumusԳոմաղբը, անձրևաորդերի մարսողական ուղիյով անցնելուց հետո, դառնում է շատ արժեքավոր պարարտանյութ՝ կենսահումուս, որը շատ չափանիշներով գերազանցում է այլ օրգանական և հանքային պարարտանյութերին:

Կենսահումուսը (որդակոմպոստը), հարուստ է բույսերի աճի համար բոլոր անհրաժեշտ քիմիական տարրերով: Բացի այդ հագեցած է հարուստ միկրաֆլորայով, որը բույսերի վրա աներևակայելի լավ է ազդում: Այդ միկրոօրգանիզմները այնքան են ամրացնում բույսերի իմունային համակարգըիտետը, որ շատ հիվանդությունների վտանգն իսպառ վերանում է:

Ռուսերեն տեսանյութ կենսահումուսի մասին

Որդեր տեսակները

Կարելի է հենց պարտեզի հողից, կամ մեկ այլ տեղից որդեր փորել ու դրանց բաց թողնելով գոմաղբի կույտի վրա կազմակերպել կենսահումուսի արտադրություն: Սակայն ավելի արդյունավետ է հատուկ այդ նպատակի համար բուծված, ավելի խոշոր ու շատակեր որդերով աշխատել:

karmir_californiakanԻրենց լավագույն հատկանիշերով հայտնի են Կարմիր կալիֆորնիական կոչվող որդերը: Մեկ տարում, գոմաղբի կույտում բազմանալով, այդ որդերը կարող են 500 անգամ մեծացնել իրենց ընդհանուր ծավալը:

Կալիֆորնիական կարմիր որդ

Կալիֆորնիական կարմիր որդի միջոցով կենսահումուսի արտադրության նորմալ ընթացքի համար պետք է ընտրել քամիներից պաշտպանված, որոշ թեքությամբ, ամուր հատակով տարածք, որի վրա փռել 5-10 սմ ծղոտի կամ խոտի մնացորդ, այնուհետև լցնել 30-40 սմ կիսափտած /3-6 ամիս հնությամբ / գոմաղբ, հետո նորից ծղոտ ու լավ խառնել: Գոմաղբի հետ միասին կարելի է օգտագործել բուսական և կենցաղային մնացորդներ, թուղթ, ստվարաթուղթ և այլն: Պատրաստի խառնուրդի խոնավությունը պետք  է լինի 70-80%, թթվայնությունը՝ չեզոք: Նշված եղանակով պատրաստված հարթակի վրա, 1 քմ հաշվով, հավասարապես պետք է ցրել 1000 որդ, որոնց բնակեցումը պետք է կատարել առավոտյան և երեկոյան ժամերին: Հարթակն անհրաժեշտ է ծածկել ծղոտով կամ բուսական այլ մնացորդներով: Խոնավության պակասն ու գերխոնավացումը վնասակար են որդերի համար: Որդերի ակտիվ գործունեությունը սկսվում է հատակից՝ բարձրանալով վեր: Գոմաղբի վերամշակման վերջում, երբ որդերը հասնում են 35-40 սմ մակարդակի, կարելի է ավելացնել ֆերմենտացիայի ենթարկված  գոմաղբ և մանրացրած բուսական մնացորդներ կամ կատարել որդերի անջատում կենսահումուսից: Գործընթացը կատարվում է հետևյալ կերպ՝ հարթակի վրա լցնում են 5-10 սմ հաստությամբ թարմ կեր / խառնուրդ /, 5-6 օր հետո վերցնում են այդ նույն շերտը որդերի հետ միասին և լցնում նոր պատրաստված հարթակի  վրա: Նշված գործողությունը կատարում են 2-3 անգամ: Այդ ընթացքում  հաջողվում է որդերի գրեթե լրիվ քանակը անջատել / 90-95 տոկոս/: Որդերն անջատելուց հետո մնում է որդակոմպոստը, որի խոնավությունը 80-82 տոկոս է: Երբ կույտի խոնավությունն իջնում է մինչև 50-60, անհրաժեշտ է այն մաղել և օգտագործել կամ լցնել պոլիէթիլենային պարկերի մեջ: Մաղի վրա մնացած կոմպոստի չվերամշակված մնացորդները, որդերի հետ միասին, պետք  էլցնել նոր հարթակի վրա:

Կենսահումուսից որդերի անջատումը կարելի է կատարել նաև ավելի պարզ եղանակով. Հարթակի կույտի երկարությանը զուգահեռ լցնել 30-40 սմ հաստությամբ թարմ խառնուրդ, որի մեջ կքաշվեն որդերը: Որոշ ժամանակ անց՝ 3-5 օր, որդերից ազատված կենսահումուսն անջատել կույտից, մաղել և պահեստավորել:

1տ խառնուրդ /գոմաղբ/ պարունակող հարթակից գործընթացի վերջում ստացվում է 600 կգ կենսահումուս և 100 կգ որդի զանգված՝ բաղկացած մինչևբ 100.000 տարբեր հաստության և մեծության որդերից:

Ձմռան պայմաններում զգալիորեն իջնում է որդերի ակտիվությունը: Հնարավորության դեպքում կարելի է  գործընթացը կազմակերպել փակ տարածքում՝ սնուցումն ակտիվացնելով և վերին շերտը պարբերաբար ակտիվացնելով:

Կենսահումուսը նպաստում է սերմերի ծլմանը, ուժեղացնում սածիլների կպչողականությունը, բարձրացնում բույսերի դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ: Կենսահումուսով աճեցված բերքը էկոլոգիապես մաքուր է, չի պարունակում նիտրատներ ու ծանր մետաղներ:

Ռուսերեն տեսանյութ: Հասարակ կոմպոստեր

Դույլերից սարքված, ինքնաշեն վերմիկոմպոստեր
vermicomposterԻնչպես օգտագործել կենսահումուսը

Կենսահումուսով պարարտացում կարելի է անել վեգետացիոն ողջ շրջանում:

Կենսահումուսով հողի պարարտացման հետևյալ նորմաներն են խորհուրդ տրվում.

  1. Կարտոֆիլ տնկելիս՝ մեկ փոսի մեջ 200 գրամ;
  2. Ելակ տնկելիս՝ մեկ թփին 150 գրամ;
  3. Աշնանացանի համար մարգի ողջ մակերեսը պարարտացնելիս՝ 700 գրամ 1 ք.մ.-ին (խառնել հողի վերին շերտի հետ);
  4. Գարանանը՝ կանաչեղենի և բանջարեղենի համար հողը նախապատրաստելիս՝ 500 գրամ 1 ք.մ.-ին;
  5. Մրգատու ծառեր տնկելիս՝ կախված տնկիի մեծությունից, 5-10 կգ մեկ տնկափոսին:

Ընդհանրապես, կենսահումուս խառնելով կարելի է պարարտացնել ցանկացած բույսի տակի և շրջակա հողը, վեգետացիայի ողջ շրջանում: Կարելի է նաև կենսահումուսով ցանքածածկ անել:

Ռուսերեն տեսանյութ: Ինչպես օգտագործել կենսահումուսը բույսեր տնկելիս

Կենսահումուսի լուծույթ

Հեղուկ կենսահումուսով բույսերը սնուցում են անմիջապես արմատի մոտ ջրելով կամ տերևները ցողելու միջոցով:

Սերմերի ծլողունակությունն է բարձրանում, կտրոնների արմատակալումն էլ խթանվում է, եթե դրանք նախապես թրջել կենսհումուսի լուծույթի մեջ:

Կենսահումուսի լուծույթ պատրաստելու համար 1 դուլ գոլ ջրի մեջ լուծում են 1 բաժակ կենսահումուս: Լուծույթը, ընթացքում պարբերաբար խառնելով, 24 ժամ թողնում են սենյակային ջերմությամբ միջավայրում:

Պատրաստի լուծույթով կարելի է բույսերի սնուցման բոլոր եղանակները կիրառել:

Հարգելի այցելու, Պարտիզակի առցանց կրպակում վաճառվում է կենսահումուս պատրաստված ձիու գոմաղբից՝ 2,5կգ, 10լ և 20լ տոպրակներով:

WP_20170301_009

buy_from_partizak_250

և նույն կենսահումուսից պատրաստված լուծույթ 1 լիտրանոց պլաստիկ շշով:

WP_20170306_003

buy_from_partizak_250

  • Բարձրացնում է սերմերի ծլողունակությունը;
  • Խթանում է բույսերի արմատների  զարգացումը;
  • Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը;
  • Խթանում է բույսերի աճը;
  • Ամրացնում է բույսերի իմունային համակարգը;
  • նվազեցնում է նիտրատների քանակը պտուղների մեջ;
  • Խոչնդոտում է ծանր մետաղների և ռադիոնուկլեիդների մուտքը բույսի մեջ;
  • Մեծացնում է շագարների և սպիտակուցների պարունակությունը պտուղների և բանջարեղենի մեջ;
  • Վերացնում է խլորոզը, խթանում է բույսերի ծաղկումն ու պտղաբերությունը:
 Հղումներ

Leave a Reply