Թարխուն

Artemmisia-drancunculus-French-TarragonԹարխունը (անգլ.՝ Tarragon, ռուս.՝ Эстраго́н, Тарху́н, լատ.՝ Artemísia dracuncúlus), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույս է։ Տարածված տերևաբանջար է, որն օգտագործվում է բացառապես թարմ վիճակում որպես կանաչի, իսկ կերակուրների մեջ գրեթե չի օգտագործվում։

Բացի տերևաբանջար լինելուց, եթերային յուղերով հարուստ թարխունը բուժիչ հատկություններ էլ ունի: Վերականգնում է ախորժակը, մաքրում է արյունը, համարվում է շատ օգտակար օրգանիզմում վիտամին C-ի պակասության դեպքում:

Թարխունը կարող է մինչև 1,5 մետր հասակ առնել, ունի ուղիղ ցողուններ և երկար, նշտարանման տերևներ:

Որտեղ և ինչպես ցանել

Թարխունը պահանջկոտ բույս չէ, սակայն, ինչպես ցանկացած մշակաբույս, ունի իր առանձնահատուկ պահանջները:

  • Թարխունը կարող է աճել ծառերի ու թփերի ստվերում, սակայն առավել հարմարավետ է իրեն զգում և ինտենսիվորեն կանաչ զանգված է ձևավորում պայծառ լուսավորված տեղերում:
  • Հողի նկատմամբ գլխավոր պահանջը թեթև, լավ ջրա և օդաթափանց լինելն է: Այնպես որ ծանր կավահողերում թարխուն ցանելուց/տնկելուց առաջ հողին ավազ, տորֆ ու փտած գոմաղբ են խառնում:
  • Թարխունը չի սիրում բարձր թթվայնություն ունեցող հողեր: Բարձր թթվայնությունը նվազեցնում են հողի хет փայտի մոխիր, աղացած կավիճ, կիր կամ դոլոմիտի ալյուր խառնելով:
  • Թարխունի համար հարմար չեն նաև ճահճացող ու գերխոնավ հողերը: Այդպիսի տեղերում անհրաժեշտ կլինի բարձր մարգեր սարքել:
  • Թարխունի համար ոչ նպաստավոր նախորդող մշակաբույսեր են գետնատանձը (топинамбур), հազարը, եղերդը (цикорий):  Նպաստավոր նախորդողներ են բակլազգիները:
  • Կարելի է ինչպես գարնանացան, այնպես էլ աշնանացան անել: Մանր սերմերը պարզապես սփռում են նախապես պատրաստված տեղում և ծածկում բարակ հողի շերտով:
  • Թարխունը ցանում են միմյանցից 30 սմ հեռու շարքերով:
  • Սերմերը ծլում են 1-2 շաբաթից: Որոշ ժամանակ անց պետք է նոսրացում կատարել:
  • Ավելի վաղ բերք ստանալու համար թարխունը կարելի է տանը կամ ջերմոցում սածիլել և այգի տեղափոխել տաքերն ընկնելուն պես:
  • Թարխունը բազմամյա բույս է և կարող է նույն տեղում մի քանի տարի աճել: Բայց տարիքն առած բույսի տերևներն ավելի կոշտ են լինում: Խորհուրդ է տրվում 5-7 տարին մեկ նոր տնկարկ անել:

Բազմացման այլ եղանակներ

Թարխունը սերմերով բազմացնելը ամենահեշտ, բայց ոչ ամենաարդյունավետ ձևն է:  Ամեն վեգետացիոն բոլորապտույտից հետո սերմերի վորակն ընկնում է, բույսերում նվազում է եթերային յուղերի պարունակությունը, ինչը նվազեցնում է թարխունի բուրմունքը: Ահա թե ինչու հմուտ պարտիզպանները գերադասում են բազմացման վեգետացիոն եղանակը՝ բույսի բաժանումով կամ կտրոններով:

  • Թուփը բաժանելով բազմացնելու համար, վաղ գարնանը կամ աշնան սկզբում թուփը փորում, հանում են հողից և զգուշորեն բաժանում են երկու կամ ավելի մասերի: Ստացված նոր թփերը տնկում են նախապես պատրաստված տեղերում: Հնարավորության դեպքում, լավ կլինի թփերի արմատները տնկելուց առաջ թաթախել աճի խթանիչի մեջ և փոշոտել ակտիվացված ածխով կամ փայտի մոխիրով: Տնկելուց հետո առատ ջրում են:
  • Կտրոններով բազմացնելու համար, գարնանը, թարխունի ճյուղերից կտրում են 10-15 սմ երկարությամբ կտրոններ: Կտրոնների ներքևի կտրվացքն անում են թեք: Կտրոնները խրում են խոնավ ավազի մեջ և ծածկում պոլիէթիլենային թաղանթով կամ պլաստիկ շշերով: Հնարավորության դեպքում, լավ կլինի կտրոնները 24 ժամով ընկղմել որևէ արմատառաջացման խթանիչի մեջ: Մոտ մեկ ամսից կառաջանան արմատներ և կսկսի բույսի ձևավորումը: Այդ փուլում բույսերը կարելի է տեղափոխել բաց գրունտ:

Խնամքը

Թարխունի խնամքը բարդ չէ, պետք է պարբերաբար փխրեցնել հողը, քաղհանել մոլախոտերը, ջրել և, անհրաժեշտության դեպքում պարարտացնել: Уход за тархуном не представляет особенной сложности и включает традиционные мероприятия: рыхление, удаление сорняков, поливы и подкормки.

  • Առաջին տարում բույսը չի ծաղկում, միայն ձևավորվում է:
  • Որպես օրգանական պարարտանյութ խորհուրդ է տրվում կիրառել փտած գոմաղբ: Շատ ազոտ պարունակող պարարտանյութեր կիրառել պետք չէ, քանի որ դա կարող է հանգեցնել համային որակի կորստի:
  • Ջրել, մանավանդ ստվերում աճող բույսերը, պետք է չափավոր, թույլ չտալով հողի գերխոնավացում:
  • Ցրտերից առաջ լավ կլինի թարխունի արմատները տորֆով կամ փայտի սղոցուքով ցանքածածկել, իսկ վերգետնյա մասը կամ կտրել, կամ էլ թողնել մինչև գարուն:
Հղումներ

Leave a Reply