Վիշապածառ

Dracaena-fragrans-Lemon-Lime-2-Stem
Dracaena fragrans Lemon Lime Stem

Վիշապածառ, Վիշապենի (անգլ՝ Dracaena, ռուս.՝ Драцена, լատ.՝ Dracaena)

Կենսաձևը՝  Ծառ, թուփ
Ընտանիքը՝  Շուշանազգիների
Հայրենիքը՝  Աֆրիկա, Ասիա, Ավստրալիա
Աճեցման
բարդությունը՝
 Հեշտ աճեցվող, սկսնակին հարմար
Չափսը՝  30-90 սմ բարձրություն
Աճի արագությունը՝ Բավականի դանդաղ՝ տարեկան10-15 սմ
Կյանքի տևողությունը՝  Բազմամյա
Օդի ջերմությունը՝ Տարվա բոլոր եղանակներին գերադասելի ջերմաստիճանն է՝ +18 — +23 °С: Ձմռանը, եթե չջրել, բույսը կարող է դիմանալ մինչև +13°С ջերմաստիճանի նվազմանը:
Օդի խոնավությունը՝ Ցողել ջրով շաբաթական 2 անգամ: Ձմռանը ջեռուցման սարքերից հեռու պահել:
Լուսավորությունը՝ Վառ գույների տերևներ ունեցող  տեսակները գերադասում են պայծառ, ցրված լույս: Լավագույն տեղը հարավային կամ հարավարևմտյան լուսամուտից 1-2 մ հեռավորության վրա է: Նվազ լուսավորված տեղում բույսի գույները խամրում են: Միայն կանաչ գույնի տերևներ ունեցող տեսակները ավելի դիմացկուն են ստվերի նկատմամբ:
Հողախառնուրդը՝ 3 մաս այգու հող + 1 մաս տորֆ + 1 մաս խոշոր ավազ: Պետք է նաև լավ՝ առնվազն 3 սմ դրենաժ լինի:
Ջրելը՝ Ամռանը շաբաթական 1-2 անգամ առատ ջրել: Ձմռանը 8-12 օրը մեկ: Չի կարելի ջրխեղդ անել և չի կարելի թողնել, որ հողն ամբողջովին չորանա:
Պարարտացումը՝ Աճի շրջանում, ամռանը 2 շաբաթը մեկ սնուցել հեղուկ պարարտանյութով:
Բազմացումը՝ Գարնանը՝ 7-8 սմ երկարությամբ կտրոններով: Արմատավորում են +24 °С օդի ջերմաստիճանին, տորֆավազային խառնուրդի մեջ, ծածկելով պոլիէտիլենային թաղանթով կամ շշով: Արմատակալում է 2-3 շաբաթից: Կարելի է և ջրի մեջ արմատակալել, ջրի մեջ գցելով մեկ կտոր ակտիվացված ածուխ՝ որպեսզի կտրոնները չնեխեն:  Գոդսեֆի և Սանդերի Վիշապածառերի արմատակալած կտրոնները կարելի է 3-4 հատով մեկ ծաղկաթաղարի մեջ տնկել:
Տեսականորեն հնարավոր է նաև սերմերով բազմացումը, ֆետրվար-մարտին ցանելով ավազի կամ տորֆի մեջ: Հաջողության դեպքում սերմերը ծլում են մեկ ամսվա ընթացքում:
Ծաղկելը՝ Ծաղկում է ամռանը, շատ հազվադեպ, բաց դեղնավուն ծաղիկներով: Որոշ տեսակների ծաղիկները հոտավետ են:
Տեղափոխությունը՝ 2-3 տարին մեկ, մարտ կամ ապրիլ ամսին՝ երբ արմատներն ամբողջությամբ զբաղեցնեն ծաղկաթաղարի ծավալը:
Խնամքը՝ Չափից ավել ձգված բույսը նպատակահարմար է կարճեցնել, իսկ կտրված գագաթը կարելի է արմատավորել: Ցանկալի է պարբերաբար սրբել տերևների վրայի փոշին: Տեևների չորացած ծայրերը պետք է կտրել:
Սանդերի Վիշապածառը կարելի է աճեցնել ջրում՝ պարբերաբար ավելացնելով պարարտանյութեր: Այդ բույսը բավականին դիմացկուն է ստվերին, այն կարելի է տեղադրել սենյակի խորքում, ջրով անոթի մեջ: Սակայն, այդ վիճակում բույսը ձգվում է ու արագ կորցնում դեկորատիվ տեսքը: Պետք է լինում հաճախ կարճացնել:
Գոդսեֆի Վիշապածառը ամենա նվազ պահանջկոտ տեսակն է, նման չէ մյուս վիշապածառերին, ունի թփի տեսք:
Երիզված, Դերեմյան և Բուրավետ Վիշապածառերը բավականաչափ ստվերադիմացկուն են , բայց տերևները, անբավարար լույսի պատճառով, կորցնում են իրենց վառ գունավորումը:
Բարդությունները՝ Վնասատուներն են՝

Գերխոնավության դեպքում ցողունը կարող է ներքևից նեխել: Չափից շատ լուսավորության դեպքում հայտնվում են բաց գույնի, չոր բծեր, իսկ անբավարար ջրելու հետևանքով՝ շագանակագույն բծեր: Տերևները փափկում և ոլորվում են, եթե ջերմաստիճանը ցածր է: Տերևների ծայրերը չորանում են, իսկ ներքևի տերևները թափվում են, եթե օդի խոնավությունը շատ ցածր է: Հասուն բույսի ներքևի տերևների թափվելը, սակայն, նորմալ երևույթ է: Տերևները նեխում ու թափվում են, եթե միջավայրը շատ ցուրտ ու խոնավ է: Ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության դեպքում կարող է բոտրիտիս կոչվող սնկային հիվանդություն առաջանալ:

Օդի բարելավումը՝ Հոտավետ վիշապածառը  արդյունավետորեն մաքրում է օդը ֆորմալդեգիդից:
Տոքսիկ հատկությունը՝  Չունի
Վիշապածառի տեսակներ
Վիշապածառ Երիզված, Dracaena marginata, Драцена окаймленная

dracaena_marginataՍա Վիշապածառերից ամենատարածվածն է: Պահանջկոտ չէ, համեմատաբար արագ է աճում և հեշտությամբ բազմացվում են կտրոններով:

Երբ Վիշապածառը շատ է մեծանում, գագաթը կարելի է կտրել և արմատավորել: Իսկ կտրված տեղից նոր տերևների փունջ կառաջանա:
Հայտնի է Երիզված Վիշապածառի օդը մաքրելու ունակությունը: Մասնավորապես, մաքրում է բենզոլից (կա սիգարետի և այրվող գազի ծխի մեջ, ինչպես նաև սինթետիկ նյութերի և կենցաղային քիմիայի ապրանքների արտանետումներում), կլանում է ֆորմալդեգիդները (կա ներկերում, լաքերում ու լուծող հեղուկներում) և երեքքլորէթանը (կա լուծող հեղուկներում):

 

 

 

Վիշապածառ դերեմյան, Dracaena deremensis, Драцена деремская

Dracaena-deremensisՄաքրում է օդը բենզոլից (կա սիգարետի և այրվող գազի ծխի մեջ, ինչպես նաև սինթետիկ նյութերի և կենցաղային քիմիայի ապրանքների արտանետումներում), կլանում է ֆորմալդեգիդները (կա ներկերում, լաքերում ու լուծող հեղուկներում) և երեքքլորէթանը (կա լուծող հեղուկներում):

 

 

 

 

Վիշապածառ Բուրավետ, Dracaena fragrans, Драцена душистая

Dracaena-fragransԱյս տեսակը առանձնանում է խոշոր, դեղին շերտ ունեցող, գեղեցիկ տերևներով ու դիմացկունությամբ: Վիշապածառ Բուրավետը բարեհաջող աճում է արևի տակ, բայց, հարավային պատուհանի մոտ լավ կլինի մի քիչ ստվերել: Հասուն բույսը իրեն լավ կզգա և ստվերում, միայն թե տերևների գույնը կխամրի:

Այս տեսակը հաճախ ծաղկում է մանր, բուրավետ ծաղիկներով:

 

 

 

Վիշապածառ Գոդսեֆի, Dracaena godseffiana Hort, Драцена Годсефа

dracaena_godseffianaԱյս տեսակը շատ է տարբերվում մյուսներից: Ունի բարակ ցողուն ու հաճախ խայտաբղետ տերևներ:
Գոդսեֆի Վիշապածառը շատ անպահանջկոտ է, աճում է ոչ շատ արագ, երկար ժամանակ մնալով ցածրահասակ թուփ: Երբեմն ծաղկում է, սակայն ծաղիկներն, ինչպես և մյուս տիպերինը, առանձնապես գրավչություն չունեն:
Նույնիսկ  խայտաբղետ տերևներով տեսակները բավականին ստվերադիմացկուն են և կարող են դրվել հյուսիսային պատուհանի գոգին:

 

 

 

Վիշապածառ Սանդերի, Dracaena sanderiana, Драцена Сандера

Dracaena-sanderianaԱյս տեսակը ավելի շատ հայտնի է որպես Երջանիկ բամբուկ (Happy Bamboo, Бамбук удачи), չնայած որևէ առընչություն հնդկեղեգների (բամբուկների) հետ չունի:
Արագ աճող և հեշտ ճկվող բույս է, որին հեշտությամբ կարելի է ուզած ձևը տալ:

Վիշապածառ Սանդերի տարբեր, այդ թվում խայտաբղետ ու զոլավոր տեսակներ կան: Ամենատարածվածը, սակայն, սովորական, ամբողջովին կանաչ տեսակն է:

Վիշապածառ Սանդերի հայրենիքը Կամերունն ու Հասակածային Աֆրիկան են:

 

Leave a Reply