Բանանի կեղև

banan-1Բանանի կեղևը հարուստ է կալիումով, կրածինով և լուսածինով (ֆոսֆոր): Կեղեվները կարելի է թաղել հողի մեջ և դրանք արագ, մոտ տաս օրում կյուրացվեն հողում առկա միկրոորգանիզմների կողմից: Կարելի է նաև չորացնել կեղևները և աղալուց հետո խառնել հողին: Բանանի կեղևից պատրաստած թուրմով բույսերը սրսկելով կարելի է վերացնել ուտիճներին:

Բանանի կեղևը որպես պարարտանյութ օգտագործելու 4 ձև
  1. Խառնել հողի հետ

Ամենահեշտ ձևն է: Մկրատով կամ դանակով պետք է կտրատել բանանի կեղևները և խառնել հողի մակերեսային շերտի հետ: Մոտ 10 օրում բանանի կեղևի կտորները իսպառ վերանում են՝ դրանք վերամշակում են հողի միջի մանրեները:

2. Պատրաստել թուրմ
  • Երեք լիտրանոց բանկայի մեջ գցել 3 բանանի կեղև, վրան լցնել սենյակային ջերմության ջուր ու սպասել 2 օր:
  • Ջուրը քամել, ստացված թուրմին ավելացնել նույն քանակությամբ ջուր:
  • Ստացված լուծույթով ջրել սածիլները և բույսերը:
  • Բանաի կեղևի մնացորդները, որպես պարարտանյութ խառնել հողի հողի հետ կամ լցնել կոմպոստի կույտի վրա:
3. Չորացնել և աղալ
  • Բանանի կեղևները չորացնել արևի տակ կամ ջեռուցման սարքերի վրա;
  • Չորացած կեղեվները աղալ սրճաղացով;
  • Ստացված փոշուց մեկական թեյի գդալ ավելացնել սածիլների ամեն մի բաժակին կամ, ըստ չափսերի 1-10 ճաշի գդալ  լցնել թփերի ու ծառերի տնկափոսերի մեջ:
4. Ավելացնել կոմպոստի կույտին

Բանանի կեղևները կտրատել և լցնել կոմպոստի կույտի վրա: Կարելի է կոմպոստը պատրաստել զուտ բանանի կեղեվի կտորների ու հողի կիրառմամբ, սակայն, որպես կանոն, այգում միշտ էլ կգտնվեն կոմպոստին խառնելու այլ օրգանական մնացուկներ:

Ուշադրություն: Բանանները կլպելուց առաջ պետք է հոսող ջրով լավ լվանալ, քանի որ դրանք, երկարատև պահպանման համար, կարող են մշակված լինել տարբեր, այդ թվում կոնցերոգեն, նյութերով:

 

Leave a Reply