Սուրճի և թեյի մնացորդներ

tey_surchԼավ այգեպանի մոտ ոչ մի օգտակար բան չի թափվում, նույնիսկ խմած սուրճի մրուրն ու թեյի խոտը կարելի է հավաքել և օգտագործել այգում: Չէ որ դրանք օրագանական նյութեր են ուրեմն քայաքյվելով, թեկուզ ոչ էականորեն, բայց կհարստացնեն հողը:  Իրականում սուրճի մրուրն ունի ացխածին-ազոտ 20:1 հարաբերակցություն կամ 1,5% ազոտի պարունակություն, ինչը համեմատելի է հնձած/կտրած խոտի հետ:

Մնացուկներում կան նաև մագնիում և կալիում, շատ քիչ լուսածին, կալցիում և երկաթ:

Այդ մնացորդները կարելի է խառնել հողի հետ, ինչը կբարելավի հողի կառուցվածքը: Կարելի է ցանքածածկ անել կամ լցնել տնկափոսերի մեջ, ի վերջո, կարելի է ավելացնել կոմպոստի կույտին: Սուրճի և թեյի մնացորդենի թթվայնությունը կնպաստի կոմպոստի արագ փտմանն ու հասունացումը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ բույսի շուրջ լցված սուրճի մրուրը վանում է այգուց լորձնէակներին: Սուրճի մեջ կա նաև ծծումբ, որը օգտակար է սխտորիաճի համար, քանի որ պաշտպանում է բույսը նեխելուց:

Նկատել են նաև, որ կատուներին որևէ տեղ կեղտոտել չթողնելու համար բավական է այդ տեղում լցնել սուրճի մնացորդներ և նարինջի կեղևի կտորներ:

Leave a Reply