Քինոա

quinova

Քինոան (անգլ.՝ Quinoa, ռուս.՝ Киноа, լատ.՝ Chenopōdium quīnoa) հավակատարազգիների ընտանիքի (Amaranthaceae) միամյա խոտաբույս է: Իր հայրենիքում՝ Հարավային Ամերիկայի Անդերում Քինոան աճում է բարձր լեռնային գոտիներում, սիրում է պաղ գիշերներ և վատ է տանում ցերեկվա տապը:

Աճեցման համար ցերեկվա ամենաբարենպաստ ջերմաստիճանը +32-ից ոչ ավելն է, իսկ գիշերվանը +10 – +15 է:

Քինոայի սերմերը բավականին արագ են ծլում, բավական է 6-8 ժամով թրջել և կհայտնվեն փոքրիկ արմատները:

Ցանքը ճիշտ է միանգամից անել՝ +6 – +8 աստիճան տաքացած բաց գրունտում, քանի որ ծիլերը լավ են աճում հենց ցածր ջերմաստիճաններին: Եթե հողի ջերմությունը +15-ից բարձր է, սերմերը կարող են չծլել: Այդ դեպքում խորհուրդ է տրվում ցանել նախապես 2-3 օր սառնարանի սառցաբաժնում սառեցված սերմեր:

Քինոան գերադասելի է ցանել 40-60 սմ իրարից հեռու շարքերով 0,5 սմ խորությամբ՝ բույսերի արանքում թողնելով 20-450սմ տարածություն:

Ցանելուց հետո հողը խոնավ են պահում: Շարքերը կարելի է ցանքածածկել, որպեսզի խոնավությունը երկար պահպանվի: Դա կարևոր է, քանի որ ծիլերն առաջանալուց հետո և մինչև 2-3 իսկական տերևներ առաջանալը ջրելը հակացուցված է:

Սկզբնական շրջանում Քինոան բավականին դանդաղ է աճում, բայց մոտ 30 սմ հասակ առնելուց հետո, սկսում է բուռն աճել: Ամռան ընթացքում Քիոնան կարող է մինչև 1,5 մ աճ տալ: Իսկ եթե հողը պարարտ է և լրացուցիչ ազոտային և լուսածինային սնուցում տրվի, ապա կարող է հասնել մարդու հասակին:

QuinoaՔինոան պատրաստ է բերքահավաքի երբ տերևների դեղնելուց ու թափվելուց հետո կմնան միայն սերմեր կրող կատարները: Սերմերը պետք է չոր լինեն և տրարելուց հեշտությամբ թափվեն:

Քինոան չի վախենում թեթև ցրտերից, այնպես որ եթե սերմերը դեռ կանաչ են, կարելի է հանգիստ սպասելհասունանալուն:

Բերքը լավ է հավաքել չոր եղանակին, հակառակ դեպքում սերմերը խոնավությունից կարող են ծլել: Եթե այնուամենայնիվ բերքը խոնավացել է, ապա կատարները պետք է անհապաղ կախել ծածկի տակ ու չորացնել:

Սերմերը կատարներից կորզելու համար պետք է կալսել և քամհարել:

Ի տարբերություն հացազգիների, Քինոայի սերմերը կարծր կեղևով պատված չեն և հղկման կարիք չունեն: Սակայն պատված են Սապոնին կոչվող դառը նյութով, ինչի շնորհիվ թռչուններեն այն չեն ուտում: Օգտագործելուց առաջ սերմերը պետք է լավ՝ առնվազն 5 անգամ լվանալ:

Հղումներ

 

Leave a Reply