Նարդոս

lavanderՆարդոսը (անգլ.՝ Lavender, ռուս.՝ Лаванда, լատ.՝ Lavandula) շրթնածաղիկների ընտանիքի խոտաբույսերի, կիսաթփերի և թփերի ցեղ է։ Հայտնի է նարդոսի ավելի քան 25 տեսակ՝ տարածված գլխավորապես միջերկրածովյան երկրներում, Հնդկաստանում և Պակիստանում։ Տերևները նշտարաձև են, խավոտ, ծաղիկները ունեն յուղային գեղձիկներ, երկնագույն են, կապույտ, մանուշակագույն, ծաղկաբույլնրում հավաքված։ Նարդոսի որոշ տեսակներ (Lavandula spica, Lavandula latifolia և այլն) արժեքավոր եթերայուղային բույսեր են և վաղուց ի վեր օգտագործվում են բժշկության և օծանելիքի արտադրության մեջ։ Նարդոսի նեկտարն ու բուրմունքը շատ գրավիչ են մեղուների և թիթեռների համար: Բացի լավ մեղրատու լինելուց,  Նարդոսը պահանջկոտ բույս չէ, դիմանում է երաշին և հազվադեպ է վնասվում վնասատուներից: Անգլիական Նարդոսը (լատ.՝ Lavándula angustifólia) նաև արժեքավոր դեղաբույս է:

Մոտ 25 տեսակ կա Նարդոս ցեղում: Դրանցից առավել տարածված են.

buy_seeds_from_usaԱնգլիական Նարդոսը (Lavandula angustifolia, L. officinalis). lavander-1Ըստ էության, Նարդոս ասելիս, հենց այս բույսը ի նկատի ունեն: Ոչ պահանջկոտ, ցրտադիմացկուն (ձմռանը ծածկի տակ), մինչև 1 մ բարձրությամբ և լայնքով թուփ է Անգլիական Նարդոսը՝ ոչ մեծ, նեղ, գորշականաչավուն տերևներով:  Ողջ թուփը բուրում է շատ հաճելի բուրմունքով և շատ արժեքավոր է որպես բուրմունքի հումք և դեղաբույս: Ծաղկում է հունիս-հուլիսին: Հանրահայտ տարատեսակներ են՝  Alba (սպիտակ), Rosea (վարդագույն), Hidcote (մուգ մանուշակագույն), Beechwood Blue (երկնամանուշակագույն), Imperial Gem (մուգ մանուշակագույն), Little Lottie (բաց վարդագույն, գաճաճ՝ 30 սմ բառձրության), Nana Alba (սպիտակ, գաճաճ՝ 30 սմ բառձրության), Munstead (երկնամանուշակագույն), Melissa Lilac (մանուշակագույն, խոշոր ծաղիկներով):

Lavandula_latifoliaՆարդոս Լայնատերևը (Lavanluda latifoliaա) Անգլիական Նարդոսից ավելի բուրումնվետ է և, ի տարբերություն վերջինիս, ցողունի վրա մեկի փոխարեն ունի 3 ծաղկաբույլ:

 

 

Lavanluda-intermediaՀիբրիդային Նարդոսը (Lavanluda х intermedia) Անգլիականի և Լայնատերևի բնական հիբրիդ է: Շատ գեղեցիկ է, ունի մինչև 2 մ բարձրություն ու նեղ արծաթավուն տերևներ: Տարածված է Միջին և Հարավային Եվրոպայի այգիներում, նվազ ցրտադիմացկուն է: Հիբրիդային Նարդոսի ծաղկաբույլերը ավելի խոշոր ու երկար են: Ծաղկում է Անգլիական Նարդոսից ավելի ուշ՝ հուլիսին: Հիբրիդային Նարդոսից ստացված եթերային յուղն էլ որակային տարբերություն ունի:  Ունի տարատեսակներ՝ Arabian Night (մուգ մանուշակագույն), Grosso (բաց մանուշակագույն, շատ մեծ ծաղիկներով).

Lavanluda-stoechas-pedunculata-1Ֆրանսիական Նարդոսը (Lavanluda stoechas, pedunculata) հիմք է հանդիսացել յուրահատուկ ծաղիկներով մի շարք բարձրարժեք դեկորատիվ ենթատեսակներ ստեղծելու համար: Սելեկցիայի արդյունքում, այսօր հանդիպում են մանուշակագույն, բաց մանուշակագույն, վարդագույն, մուգ կարմիր, կանաչ և սպիտակ գույնի ծաղիկներով Ֆրանսիական Նարդոսի տարատեսակներ: Ֆրանսիական Նարդոսն էլ ունի ուժեղ բումունք, սակայն ոչ նույնքան հաճելի, որքան Անգլիականինն է:  Ծաղկում է մյուս տեսակներից շուտ՝ մայիսին ու շարունակում է մինչև հուլիս: Ամառվա վերջում կարող է նորից ծաղկել: Ծրտադիմացկուն չէ, ուստի հիմնականում աճեցվում է որպես սենյակային բույս:

Lavandula_dentataԱտամնաձև Նարդոսը (Lavanluda dentata) ջերմասեր, փափուկ արծաթավուն տեևներով և բավականին մեծ ծաղիկներով, կոմպակտ կիսաթուփ է: Ծաղկում է հուլիսին: Ունի լավ բուրմունք և շատ դեկորատիվ է: Քանի որ ցրտերին չի դիմանում, աճեցնում են որպես սենյակային բույս: Առանձնապես տարածված է բաց մանուշակագույն ծաղիկներով Royal Crown տեսակը:

 

 

 

Velvet-LavenderՀիբրիդային Թավշյա
Նարդոսը (Lavandula x chaytorae, Velvet Lavender) Անգլիական և  Բրդոտ (Lavandula lanata) Նարդոսների հիբրիդ է: Արծաթավուն տերևներով գեղեցիկ բույս է: Չափավոր ցրտադիմացկուն է: Եվրոպայում տարածված են Gorgeous և Sawyers տեսակները:

 

Աճեցումը տանը և այգում

Նարդոսը գերադասում է աճել բաց, արևկող տեղերում, լավ դրենաժով, թեթև, չեզոք կամ հիմքային հողերում:

Լայնատերև Նարդոսն ամենադիմացկուն ու ոչ խստապահնքժջն է: Կարող է աճել կիսաստվերում ու թույլ թթվայնություն ունեցող գրունտում:

Ֆրանսիական և Ատամնաձև Նարդոսի ծաղկաթաղարները պետք է տեղադրել սենյակի ամենալուսավոր տեղում:

Անգլիական Նարդոսը աճեցնում են բաց գրունտում, բայց ձմռանը պետք է ծածկի տակ առնել, սակայն այնպես, որ եղանակի տատանման դեպքում, ավելորդ խոնավությունից չնեխի:

Նարդոսը երաշտադիմացկուն է: Հասուն, լավ արմատավորված բույսերը ոռոգման կարիք չունեն:

Նարդոսը լավ է ընդունում կալիում պարունակող պարարտանյութերը: Իսկ ազոտով հարուստ պարարտանյութեր ու գոմաղբ տալ պետք չէ, քանի որ դրանց ազդեցությամբ, ծաղկելուն խանգարելով, գոյանում է առատ, բայց թույլ կանաչ զանգված:

Գարնանը և աշնանը օգտակար է  Նարդոսին բուկ տալ և ցանքածածկել: Դա կնպաստի հին բնից նոր շյուղեր առաջանալուն:

Նարդոսը  շատ երկարակյաց չէ, բնության մեջ ապրում է մոտ 10 տարի: Որպես մշակաբույս, պարբերաբար էտելով ու թուփը թարմացնելով կարելի է այդ ժամկետը երկարաձգել: Ոչ շատ խոր էտում պետք է անել ծաղկելն ավարտելուց անմիջապես հետո, իսկ սեզոնի վերջում ևս մեկ, ավելի խորը էտով կարելի է էապես կարճեցնել ճյուղերը, թողնելով, սակայն, 4-5 նոր աճած կանաչ ճյուղ: Չի կարելի էտել Նարդոսը ավելի խորը, քան արդեն փայտացած ճյուղերի հատվածը: Դրանից բույսը կարող է մահանալ:

Ոչ հաճախ Նարդոսին վնասում է գորշ փտախտը (серая гниль, лат. Botrytis cinerea): Դրանով ախտահարված բույսերը այրում են: Երբեմն Նարդոսի վրա իրենց ձվադրումն են անում փրփրող կոչվող (пенницы, լատ.՝ Aphrophoridae) վնասատուները: Գիշատիչներից պաշտպանելու համար դրանք իրենց ձվերը պատում են փրփուրով, ինչը փչացնում է բույսի տեսքը բայց չի վնասում: Փրփուրի այդ կաթիլները կարելի է պարզապես լվանալ ջրի շիթով:

Նարդոսի բազմացումը 

Ամենահեշտ բազմացման ձևը բույսի ճյուղը թեքելով ու հողին սեղմելով արմատավորելն է:  Ճյուղերից մեկը պարկեցնում են գետնին, վրան հող են լցնում և որևէ ծանր բան դնում՝ որ չշարժվի: Լցված հողը պետք է միշտ խոնավ պահել ու մի քանի ամսից այդ տեղում Նարդոսը կարմատակալի: Կմնա միայն կտրել արմատակալած ճյուղը մայր բույսից ու իր հողագնդով վերատնկել նոր տեղում:

Կարելի է բազմացնել Նարդոսը նաև չյուղի փայտացած մասի կտրոններով կամ պարզապես պոկած, ամբողջական ճյուղով: Աշնանը բույսից պոկված ճյուղը պետք է պարզապես խրել հողի մեջ ու սպասել մինչև գարուն, երբ կունենաք նոր արմատակալած թուփ, որը կծաղկի նույն ամռանը:

Իսկ սերմերով Նարդոս բազմացնելը դյուրին չէ: Սերմերը պետք է ստրատիֆիկացնել: Ստրատիֆիկացնելու համար սերմերը պետք է դնել խոնավ հողով լցված փոքրիկ արկղի մեջ, արկղը, իր հերթին, դնել ցելոֆանե տոպրակի մեջ, իսկ տոպրակը դնել ու 2 ամիս պահել սառնարանի ներքևի բաժանմունքում: Երբ սերմերը ծիլ տան, արկղը պետք է հանել ու դնել լուսավոր ու տաք տեղ, օրինակ, լուսամուտի գոգին:

Նարդոսը այգում և տանը

Նարդոսը շատ լավ է դիտվում ինչպես ցանկացած ոճի այգում, այնպես էլ քաղաքի կամ պատշգամբի կանաչապատման մեջ: Նույնիսկ ոչ շատ բարձր, կենդանի ցանկապատ կարելի է ստանալ Նարդոսից:

Խորհուրդ է տրվում Նարդոսը տնկել կամ ծաղկամանով տեղադրել այգու ճեմուղիների երկայնքով, դռների մոտ, քանի որ հպումներից Նարդոսը սկսում է բուրել:

Համարվում է, որ Նարդոսի ուժեղ հոտը շփոթեցնում է վնասատու միջատներին: Այդ է պատճառը, որ այն հաճախ աճեցնում են բանջարաբոստանային մշակաբույսերի կողքին:

Նարդոսը լավ է դիտվում տարբեր բույսերի կողքին, առանձնապես հաճախ են ստեղծում վարդերի հետ կոմպոզիցիաներ:

Հղումներ

Leave a Reply