ԲԱՆՋԱՐԱՅԻՆ ՖԻԶԱԼԻՍ

fizalisՖիզալիսը (լատ.՝ Physális philadélphica) լոլիկի բարեկամներից է, պատկանում  է մորմազգիների ընտանիքին: Միջատների միջոցով   փոշոտվող մշակաբույս է:  Այս   մշակաբույսը   պահանջկոտ չէ հողի նկատմամբ, կարող է   աճել բոլոր   տիպի  հողերում,  բացառությամբ  թթու հողերից   /PH=4,5/:

    Արարատյան հարթավայրում  ցանքը պետք է կատարել  մարտի երկրորդ, իսկ  նախալեռնային  շրջաններում` ապրիլի առաջին տասօրյակում: Բանջարանային  ֆիզալիսի սերմերը կարող են ծլել 15C  ջերմաստիճանի դեպքում, իսկ համերաշխ  ծիլերը ի հայտ  են գալիս  25C ջերմաստիճանի դեպքում. 14-15 օր հետո: 40 օրական սածիլները դաշտ պետք է տեղափոխել  90 x 70սմ սխեմայով, բույսը  բույսից տնկելով 30սմ հեռավորությամբ:

Բանջարային ֆիզալիսը օգտագործում են սննդաարդյունաբերության մեջ և դեկորատիվ նպատակներով:  Նրանց ստանում են  ներկեր: Պտուղները  օգտագործում  թարմ վիճակում, ինչպես նաև նրանցից  պատրաստում են  մուրաբաներ, մարմելադներ, թթուներ: Օգտագործում են հրուշակեղենի  և սալաթների մեջ: Ի տարբերություն պոմիդորի, այս  մշակաբույսի  պտուղները շատ պահունակ և փխրուն են:

Հղումներ

Leave a Reply