Չերվիլ

chervilՉերվիլը (լատ.՝ Anthriscus cerefolium) հովանոցավորների (նեխուրազգիների) (Umbelliferae, Apiaceae) երկշաքիլ բույսերի ընտանիքին պատկանող միամյա, հոտավետ խոտաբույս է: Շատ նման է մաղադանոսին: Համն էլ ունի մաղադանոսի և անիսոնի երանգներ: Օգտագործվում է որպես համեմունք և դեղաբույս: Որպես համեմունք օգտագործում են թարմ վիճակում, քնի որ չորացված չերվիլը կորցնում է հոտը: Երկար պահպանելու համար կարելի է սառեցնել:

Աճեցման առանձնահատկությունները

Ավելի հեշտ աճեցվող բույս դժվար գտնվի: Չերվիլը պահանջկոտ չի հողի նկատմամբ, ունակ է աճել ստվերում և չի վախենում կարճատև ցրտահարումներից: Բնականաբար, պարարտ հողում ավելի լավ է աճում ու ավելի շատ կանաչ զանգված է ձևավորում:

Հետաքրքիր է, որ ամռան վերջում ցանված չերվիլը կարող է բարեհաջող ձմեռել ձյան տակ: Իսկ ամռան շոգին, հակառակը, վատ է աճում, ուստի գարնանը ցանում են ստվերում կամ կիսաստվերում:

Բավարար լուսավորություն և ջերմություն ապահովելով չերվիլը շուրջ տարին կարելի է աճեցնել նաև տանը, օրինակ, լուսամուտի գոգին:

 Երբ ցանել

Չերվիլի սերմերը սև են, մանր ու երկարավուն: Մոտ չորս տարի պահպանում են ծլողունակությունը: Կարելի է աշնանացան անել կամ ցանել վաղ գարնանաը: Ցանելուց հետո չերվիլը հասնում է 4-6 շաբաթվա ընթացքում: Որպես կանոն կտրում են թփի ողջ կանաչ մասը, քանի որ նոր ծիլեր համարյա չեն առաջանում: Որպեսզի այգում միշտ թարմ բերք լինի, 2-3 շաբաթը մեկ նոր ցանք են անում:

Սերմը ցանում են 0,5 սմ խորությամբ, առաջին ծիլերը հայտնվում են 2-3 շաբաթից: Երբ ծիլերը հասնում են 5 սմ բարձրության նոսրացնում են այնպես, որ առնվազն 15 սմ իրարից հեռու լինեն:

Խնամքը բարդ չէ ՝ անհրաժեշտ է պարբերաբար փխրեցնել հողը և ջրել:

chervilԱնբավարար խոնավության և ուժեղ շոգին չերվիլի տերևները շուտ կոշտանում են և բույսը արագ ծաղկում է: Բազմաթիվ հասած սերմերը թափվում են քետնին և առատ ինքնացանք անում: Եթե պետք է հավաքել սերմերը, ապա ցողունները կտրում են երբ սերմերը սկսում են գորշանալ և թողնում են հասնեն ու չորանալ ստվերում:

Չերվիլը որպես դեղաբույս

Կիրառվում է որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող, մարսողությունը բարելավող, միզամուղ, ինչպես նաև հակաբորբոքային միջոց՝ շնչառական ուղիների հիվանդության և դեղնախտի դեպքում:

Հղումներ

Leave a Reply