Ի՞նչ է հողը

Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ). դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջրեր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և մարդը` իր տնտեսական գործունեությամբ: Հողն ունի բարդ կազմություն, որի գերակշռող տարրերը 2-ն են՝ քայքայված լեռնային ապարների մասնիկները (անօրգանական մաս) և հումուսը (օրգանական մաս):
Հողն օժտված է ֆիզիկաքիմիական որոշակի հատկություններով, մասնավորապես՝ բերրիությամբ, որը կախված է հումուսի քանակից: Որքան հողը հարուստ է հումուսով, այնքան բարձր է նրա բերքատվությունը:
Հողը բաղկացած է շերտերից, որոնք նաև հորիզոններ են կոչվում՝
soil1

 

A շերտը վերնաշերտ կամ վարելաշերտ է կոչվում։ Վարելաշերտը հողի այն շերտն է, որտեղ բույսերն ընդհանրապես աճում են, թեկուզ արմատները երկրորդ շերտի մեջ էլ կարող են անցնել։

B շերտը ընդերք կամ ենթահող է կոչվում։

C շերտը նախանյութ է կոչվում, որը չկարծրացած քարերից, ժայռերից և հողի մասնիկներից է բաղկացած։

D շերտը կարծր ապարի շերտն է։

Սովորաբար վարելաշերտի վերևում ևս ենթադրում են մեկ այլ շերտ՝ օրգանական շերտը, որը կազմված է օրգանական նյութերից և սովորաբար Օ տառով է նշվում։

Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը:

Հետևյալ բաղադրությամբ A շերտի հողը սովորաբար կատարյալ կարելի է համարվել՝

  • 45% հանքային նյութ
  • 25% օդ
  • 25% ջուր
  • 5% օրգանական նյութ

Սակայն լավ այգեգործներն ապահովում են 50% կամ ավելի օրգանական նյութի պարունակություն:

Հայաստանը խիստ սակավահող երկիր է. մեկ շնչին ընկնող հողային տարածքի ցուցանիշով մեր երկիրը աշխարհում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: Ահա թե ինչու է շատ կարևոր յուրաքանչյուր քառակուսի մետրի ճիշտ և արդյունավետ օգտագործումը:
Բուսականության, ռելիեֆի և կլիմայական պայմանների մեծ բազմազանության շնորհիվ այստեղ հանդիպում են հողերի 14 ծագումնաբանական տիպեր, որոնցից 7-ը գոտիական են, և որտեղ գերակշռում են լեռնային սևահողերը, շագանակագույն և կիսաանապատային գորշ հողերը (տարածքի 42,5 %-ը): Մյուս 7-ը միջգոտիական են, որտեղ գերակշռում են մարգագետնասևահողերը, գետահովտադարավանդային, ճահճային, մարգագետնային, աղուտ-ալկալի և ոռոգելի մարգագետնային հողերը (տարածքի 6 %-ը):
Հայաստանի հողային ծածկույթը
Հողի տիպերը Տարածումը Հումուսային
շերտի
հաստու-թյունը
Հումուսի
պարունակու-թյունը
Լեռնա-մարգագետնային հողեր Հրաբխային
լեռնազանգված-ների
և ծալքա-բեկորավոր
լեռնաշղթաների
մինչև 3300մ
բարձրություն-ներում
20-30սմ 7-8%
Կիսա-անապատային գորշ հողեր Արարատյան
գոգավորություն,
Եղվարդի և
Կարմրաշենի
սարվանդաններ,
Երանոսի և Ուրծի
լեռներ, Խորվիրապ
30-40սմ 1-1,5%
Լեռնա-շագանակագույն հողեր Արարատյան
գոգավորությունում,
Հարավ-Արևելքում
45-60սմ 3-4%
Լեռնային սևահողեր Շիրակի և Լոռվա
դաշտերում, Սևանի
ավազանում, Վայոց
ձորի և Սյունիքի
լեռնալանջերում
55-75սմ 9-12%
Լեռն-անտառային դարչնագույն
հողեր
Անտառային գոտու
ցածրադիր
տեղամասերում
55-65սմ 6-8%
Լեռննտառային գորշ հողեր Անտառային գոտու
միջին և բրձրադիր
տեղամասերում,
հյուսիսարևելյան
անտառներում
50-55սմ 4-5%
Մարգա-գետնա-տափաստանային
հողեր
Լեռնային
սևահողերից և
լեռնանտառային
գորշ հողերից վեր՝
2100-2700մ
բարձրություն-ներում
40-45սմ 8-11%
Հայաստանի հողերն ունեն կավային, կավավազային, ավազակավային մեխանիկական կազմ։

Leave a Reply