Հնդկոտեմը որպես սիդերատ

jrkotemՀնդկոտեմ, (անգլ.՝ Nasturtium, ռուս.՝ Настурция, Капуцин, լատ.՝ Tropaeoium) պատկանում է հնդկոտեմների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային և Կենտրոնական Ամերիկաներն են։ Ընտանիքում կան Հնդկոտեմի մոտ 50 միամյա և բազմամյա տեսակներ: Հայաստանի կլիմայական պայմաններում աճեցվում են որպես միամյա բույսեր:

Բազմացումը՝ սերմերով: Հնդկոտեմի սերմերը պահպանում են ծլողունակությունը մինչև 4 տարի:  Բաց գրունտում սերմերը ցանում են ապրիլ-մայիսին՝ նախապես մեկ օր թրջելով: Կարելի և ավելի վաղ ժամկետներում սածիլավորել: Ամեն փոսիկի մեջ ցանում են 3-4 սերմ: Բույսերի միջև անհրաժեշտ հեռավորությունը կախված է տեսակից: Թփաձև տեսակների միջև թողնում են  20-30 սմ, իսկ սփռվողների միջև՝ առնվազն 40 սմ: Հնդկոտեմը սկսում է ծաղկել ցանելու օրվանից 40-60 օր անց:

Հնդկոտեմը առողջացնում է սնկային հիվանդություններով վնասված հողը, իսկ ճյուղերն ու տերևները հարուստ են ասկորբինաթթվով:

Գերմանական աղբյուրները նշում են, որ Հնդկոտեմը լավ կանաչ պարարտանյութ է՝ մրգատու ծառերի բների շուրջ և  պտղատու թփերի շարքերի արանքում աճեցնելու համար (1-2 հատ 1 ք.մ. վրա): Ի տարբերություն այլ սիդերատների, Հնդկոտեմը կարելի է աճեցնել մինչև լրիվ հասունանալը և հաջորդ տարվա համար սերմեր հավաքել: Ձմռանը Հնդկոտեմը մահանում է, իսկ արմատները հրապուրում են Անձրևորդերին, որոնց համար Հնդկոտեմի արմատների մնացորդները պարզապես դելիկատես են:

Տեղը

Գերադասում է արևկող, քամուց պաշտպանված տեղեր: Կիսաստվերում ավելի շատ տերևներ է ձևավորում և ավելի քիչ ծաղիկներ:

Հողը կարող է լինել կավահող կամ ավազակավային, ոչ շատ պարարտ, բայց փխրուն, խոնավ ու չճահճացող:

Խնամքը

Ջրում են ոչ հաճախ, բայց առատ: Պարբերաբար փխրեցնում են հողն ու մոլախոտերի քաղհան անում: Ամռանը Հնդկոտեմին սնուցում են ծաղկելուց առաջ:

Դեկորատիվ նպատակով Հնդկոտեմն օգտագործում են ուղղահայաց և հորիզոնական կանաչապատման համար:

Հղումներ

Leave a Reply