Սիդերատներ

Սիդերատները բույսեր են, որոնք աճեցվում են հիմնական կուլտուրայից առաջ կամ կողքին՝ հողը հարստացնելու, օգտակար նյութերով հագեցնելու և հողի կառուցվածքը բարելավելու նպատակով: Հաճախ սիդերատներին կոչում են կանաչ պարարտանյութ:

siderates

Որպես կանոն, սիդերատները արագ կանաչ զանգված են ձևավորում, որը հնձվում և թողնվում է հողի վրա որպես պաշտպանիչ շերտ կամ խառնվում է հողի հետ որպես սնունդ: Իսկ հողի մեջ մնացած արմատները որոշ ժամանակ անց փտում են հարստացնելով հողը ու միևնույն ժամանակ ծակոտկեն ու ջրա-օդաթափանց դարձնելով այն:

Միևնույն ժամանակ սիդերատները, իրենց թփերով ստվերելով գրունտը և հզոր արմատներով ճնշում են մոլախոտերին:

Բացի այդ սիդերատները բարենպաստ կենսապայմաններ են ստեղծում օգտակար միկրոօրգանիզմների, որդերի և այլ մանր միջատների համար, իսկ հնձվելուց հետո լավ կեր են դառնում:

Կան նաև շատ սիդերատներ, որոնք այլ մշակաբույսերի կողքին աճելով, իրենց արտադրություններով բարենպաստ ազդեցություն են ունենում դրանց վրա կամ վանում են վնասատուներին:

Սիդերատների՝ մարգերի ազատվելուց հետո իրականացված աշնանացանը պաշտպանում է հողը քամու և ջրային էրոզիայից, նպաստում են ձյան կուտակմանը, ինչը պաշտպանում է հողը ցրտահարումից:

Եթե հողը խիստ անբերրի է, ապա խորհուրդ է տրվում մեկ տարի այն ցանել միայն սիդերատներով՝ անընդհատ հնձելով ու նոր ցանք կատարելով: Մնացած դեպքերում սիդերատներ ցանում են հիմնական մշակաբույսերից առաջ, հետո կամ կողքին:

Սիդերատները, ըստ գործառույթի, կարելի է բաժանել հետևյալ խմբերի
  • մթնոլորտից ազոտի կորզում և կուտակում — լոբազգիներ;
  • ֆոսֆատների փոխակերպում դյուրայուրացվելի ձևերի – լոբազգիներ, մանանեխ, հնդկացորեն;
  • ազոտի կորզում հողից, հողի հանքայնացումից պաշտպանություն – խաչածաղկավորներ, հացահատիկայիններ;
  • հողի փխրեցում մեծ խորությամբ – մանանեխ, բողկ, լուպին, կորնգան, հնդկացորեն;
  • պաշպանություն նեմատոդներից – լոբազգիներ, արևածաղիկ, ֆացելիա:

Սիդերատներն ըստ ընտանիքների

Լոբազգիներ

lupines-blue
Լուպին (Lupine, Люпин, լատ.՝ Lupinus)

Phaseolus
Լոբի (Phaseolus, Фасоль, լատ.՝ Phaséolus)

Onobrychis_viciifolia
Կորնգան (Onobrychis, Эспарцет, լատ.՝ Onobrýchis)

Soybean
Սոյա (Soybean, Соя, լատ.՝ Glycine max)

Lens
Ոսպ (Lens, Чечевица, լատ.՝ Lens)

Սերադելլա (Ornithopus, Сераделла, լատ.՝ Ornithopus)
Սերադելլա (Ornithopus, Сераделла, լատ.՝ Ornithopus)

Pisum
Ոլոռ (Pisum, Горох, լատ.՝ Písum)

Նութ (Chickpea, Нут, լատ. Cicer arietinum)
Սիսեռ (Chickpea, Нут, լատ. Cicer arietinum)

lyucerna
Առվույտ (Medick, Люцерна, լատ.՝ Medicágo)

Տափոլոռ (Spring vetchling, Spring pea, Сочевичник, Чи́на весе́нняя, լատ.` Láthyrus vérnus)
Տափոլոռ (Spring vetchling, Spring pea, Сочевичник, Чи́на весе́нняя, լատ.` Láthyrus vérnus)

Melilot
Իշառվույտ (Melilot, Донник, լատ.՝ Melilótus)

Common_vetch
Վիկ ցանքային (Common vetch, Вика посевная, լատ.՝ Vicia sativa)

Երեքնուկ (Clover, Клевер, լատ.՝ Trifolium)
Երեքնուկ (Clover, Клевер, լատ.՝ Trifolium)
Գաղտրիկազգիներ
Ֆացելիա (Phacelia, Фацелия, լատ.` Phacelia)
Ֆացելիա (Phacelia, Фацелия, լատ.` Phacelia)
Խաչածաղկավորներ

Մանանեխ (Sinapis, Горчица, լատ.՝ Sinápis)
Մանանեխ (Sinapis, Горчица, լատ.՝ Sinápis)

surepka
Բարբարուկ (Bittercress, Суре́пка обыкнове́нная, լատ.՝ Barbarea vulgaris)

Բողկիկ (Raphanus, Редька масличная, լատ.՝ Raphanus)
Բողկիկ (Raphanus, Редька масличная, լատ.՝ Raphanus)

Rapeseed
Կանճրակ (Rapeseed, Рапс, լատ.՝ Brássica nápus)
Հացահատիկայիններ

Վարսակ (Oat, Овес, լատ.՝ Avéna)
Վարսակ (Oat, Овес, լատ.՝ Avéna)

Գարի (Barley, Ячмень, լատ.՝ Hórdeum)
Գարի (Barley, Ячмень, լատ.՝ Hórdeum)

Աշորա (Rye, Рожь, լատ.՝ Secále cereále)
Աշորա (Rye, Рожь, լատ.՝ Secále cereále)

wheat
Ցորեն (Wheat, Пшеница, լատ.՝ Tríticum)
Հնդկացորենազգիներ
Հնդկացորեն (Fagopyrum, Гречиха, լատ.՝ Fagopyrum)
Հնդկացորեն (Fagopyrum, Гречиха, լատ.՝ Fagopyrum)
Աստղածաղկազգիներ

Արևածաղիկ (Sunflower, Подсолнечник, լատ.՝ Helianthus)
Արևածաղիկ (Sunflower, Подсолнечник, լատ.՝ Helianthus)

Calendula
Վաղենակ (Calendula, Календула, լատ.՝ Caléndula)
Հավակատարազգիներ
Հավակատար (Amaranth, Амарант, լատ.՝ Amaranthus)
Հավակատար (Amaranth, Амарант, լատ.՝ Amaranthus)
Հնդկոտեմազգիներ
hndkotem
Հնդկոտեմ (Nasturtium, Настурция, լատ.՝ Tropaeoium)
Հղումներ

Leave a Reply