ԼՈՒՊԻՆԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

lupinԼուպինը (լատ.՝ Lupinus), ամենաարդյունավետ սիդերատներից է: Ձևավորում է մեծ կանաչ զանգված՝ հողը ազոտով համալրելու համար: Լուպինի արմատները հողի մեջ խորանում են մինչև 2 մ  և շատ լավ փխրեցնում են հողն ու խորքից վերին շերտեր են հանում սնուցող տարրեր:

Ի տարբերություն այլ բույսերի, լուպինը շատ լավ է յուրացնում հողում եղած, դժվար տարալուծվող ֆոսֆատային միացումները և փոխակերպում է դրանք հեշտ յուրացվելի ձևի:

Լուպինը շատ լավ պարարտացնում է թթու, թեթև ավազակավային և  ավազահողային հողերը, 100 ք.մ. մակերեսին առաջացնելով մինչև 700 կգ վերգետնյա կանաչ զանգված և մոտ 200 կգ ստորգետնյա:

Լուպինը հնձում են ծլելուց 2 ամիս անց, մինչև ծաղկելը (մինչև կոկոնների փքվելը): Հնձված զանգվածը գերադասելի է մանրեցնել և խառնել հողի վերին շերտի հետ ու ջրել, որպեսզի ակտիվ փտման գործընթաց սկսվի:

Սպիտակ (ոչ ցրտադիմացկուն) լուպինի ցանքն անում են գարնանից աշուն, իսկ դեղին և կապույտ (ցրտադիմացկուն) տեսակներինը, վաղահաս և միջնահաս մշակաբույսերը հավաքելուց հետո:

Լուպինի բոլոր տեսակներ, մանավանդ սկզբում, պահանջկոտ են հողի խոնավության նկատմամբ:

100 ք.մ.-ին ցանքի նորման է՝ մինչև 3 կգ սպիտակ և 1,5-2 կգ դեղին և կապույտ լուպինի համար: Ցանվում է մոտ 3 սմ խորությամբ, 5-15 սմ իրարից հեռու, շարքերի միջև թողնելով 15-30 սմ:

Ծլելն արագացնելու անհրաժեշտության դեպքում, սերմերը պետք է 1-2 օր թրջել:

Հղումներ

Leave a Reply