ԱՐԵՎԱԾԱՂԻԿԸ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

arevatsaghikԱրևածաղիկը (անգլ.՝ Sunflower, ռուս.՝ Подсолнечник, լատ.՝ Helianthus), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույս է։ Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան։ 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»։

Արևածաղիկը ոչ պահանջկոտ, միամյա բույս է: Ունի խորը (մինչև 2 մ) արմատներ:

Ձևավորում է մեծ կանաչ զանգված, բայց, որպես սիդերատ աճեցնելիս, հնձում են մինչև ծաղկելը:

Արևածաղիկը լավ է աճում հողի բոլոր տիպերի վրա, բայց գերադասում է թեթև և բերրի հողերը:

Արև և ջերմություն սիրող բույս է և չի դիմանում ցրտահարությանը: Միայն ծիլերն են, որ կարող են դիմանալ մինչև -5 ցրտին:

Սերմերը ցանում են 2-5 սմ խորությամբ: Մոտ 2 ամիս անց, երբ բույսն ունի մոտ 0,5 մ բարձրություն ու դեռ չի ծաղկել, հնձում են և խառնում հողի հետ:

Հղումներ

Leave a Reply