ԱՇՈՐԱՆ ՈՐՊԵՍ ՍԻԴԵՐԱՏ

ashoraԱշորան (անգլ.՝ Rye, ռուս.՝ Рожь, լատ.՝ Secále cereále) Որպես ամենացրտադիմացկուն սիդերատ ցանում են աշնանացան Աշորան: Նաև հարմար է խոպան հողերի համար: Զարգացած արմատային համակարգը լավ փխրեցնում է հողը և յուրացնում այնտեղից այլ բույսերին ոչ մատչելի նյութեր՝ փոխակերպելով, ի վերջո, հեշտ յուրացվելի ձևի:

Աշնանացան Աշորան շատ լավ պաշտպանում է հողը քամու և ջրի էրոզիայից, իսկ ձմռանը նպաստում է ձյան կուտակմանը:

Աշորան լավ է աճում համարյա բոլոր տիպի հողերում, բացառությամբ չափից ավելի խոնավ և ծանր հողերի: Ունի հողը ցամաքեցնելու հատկություն, այնպես որ ցանում են բավարար տեղումներ ունեցող վայրերում:

Աշնանացան Աշորան ցանում են աշնանը, իսկ հնձում և խառնում են հողի վերին շերտի հետ գարնանը՝ հիմնական մշակաբույսերը տնկելուց/ցանելուց 2-3 շաբաթ առաջ:

Աշորան լավ է աճում աշնանացան Վիկի և Կանճրակի հետ խառը ցանքերում:

Ցանում են 3-5 սմ խորությամբ, թեթև հողերում ավելի խորը:

Քայքայվելով Աշորայի կանաչ զանգվածը հարստացնում է հողը կալիումով և օրգանական մնացուկներով:

Հղումներ

Leave a Reply