ԼՈՒՅՍԸ ԲՈՒՅՍԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ

Լույսը բույսերի աճի երեք գործընթացների կարևոր և անփոխարինելի մասնակից է:
Դրանք են՝

  1. ֆոտոսինթեզը;
  2. ֆոտոմորֆոգենեզը;
  3. ֆոտոպարբերականությունը:

Ֆոտոսինթեզը բույսում ընթացող քիմիական րեակցիաներում լույսի էներգիայի օգտագործումն է, որի արդյունքում մթնոլորտի ածխածին գազից օրգանական նյութեր են գոյանում:

Ֆոտոմորֆոգենեզը բույսերի զարգացման վրա լույսի սպեկտորի ազդեցությունն է: Օրինակ, երբ բույսը լուսավորվում է միայն կարմիր լույսով, ապա ձևավորվում են մանր տերևներ ու բարակ ճյուղեր, իսկ այդ թերությններն ուղղվում են երբ ավելացվում է կապույտ լույս:

Ֆոտոպարբերականությունը բույսի արձագանքն է լուսային օրվա տևողությանը, իսկ որոշ դեպքերում նաև լույսի ալիքի երկարությանը: Ֆոտոպարբերականությունից կախում ունեն նաև սերմերը: Որոշ բույսերի սերմեր լավ են ծլում մթության մեջ, մյուսներին ծլելու համար անհրաժեշտ է երկար լուսային օր:

Բույսերի լուսավորությունը կարող է լինել բնական (արևի լույսով), արհեստական (էլեկտրական լամպերով, լուսային դիոդներով), կամ կոմբինացված՝ բնականի ու արհեստականի համատեղմամբ:

Բնականոն զարգացման համար, տարբեր բույսեր տարբեր լուսավորության կարիք ունեն:

Լուսավորվածության չափման միավորը լյուքսն է՝ 1մ² մակերեսով մակերևույթի լուսավորվածությունը նրա վրա ընկնող 1 լյումեն լուսային հոսքի պայմաններում:  Նշանակումը՝ լք կամ lx:

Ամառային ամպամած օրը լուսավորությունը հասնում է մինչև 50000 լք, իսկ երբ երկինքը բաց է, մինչև 120000 լք:

Սենյակային պայմաններում բույսերի լուսավորվածությունը էականորեն ցածր է՝ 10000 լք սահմաններում է:

 

Leave a Reply