Որպես կանոն, թաղարի մեջ ցանելու համար կարտոֆիլի սերմացու պետք է գնել հունվար-փետրավար ամիսներին, որպեսզի կարտոֆիլի ծլելու համար բավարար ժամանակ լինի:
Թաղարի մեջ կարտոֆիլ աճեցնելու համար, ետևեք ներքոշարադրյալ 10 քայլերին:
 |
Բանջարեղենի կամ այգեգործական խանութից գնեք ձեր նախընտրած սորտի կարտոֆիլը: |
 |
Դրեք սերմացուն որևէ պաղ բայց լուսավոր տեղ, որպեսզի այն ծլի: Հենց ծիլերը աճեն 2 սմ, կարտոֆիլը պատրաստ է ցանվելու համար: |
 |
Թաղարի մեջ, խորության 1/4 չափով, լցրեք կոմպոստ, մակերեսին տեղադրեք սերմացուն/սերմացուները և ծածկեք կոմպոստի նոր շերտով: |
 |
Թփերի աճին համընթաց ավելացրեք կոմպոստը: |
 |
Չմոռանաք կոմպոստը պարբերաբար ջրելու անհրաժեշտության մասին: |
 |
Շարունակեք ավելացնել կոմպոստը մինչև թաղարը լցվի ամբողջությամբ: |
 |
Հետո կարտոֆիլը կծաղկի: Եթե ծաղիկները պտուղ դառնան, չուտեք դրանք՝ թունավոր են: |
 |
Ծաղկելուց հետո դադարեցրեք ջրելը: Բույսի վերգետնյա մասը կսկսի մահանալ: |
 |
Երբ թփի վերգետնյա հատվածը ամբողջովին մահանա, կարող եք բերքահավաք անել: |
 |
Եթե անմիջապես չեք օգտագործելու, կարտոֆիլները պահեք թղթյա պարկերում, զով և մութ տեղում: |
Like this:
Like Loading...