Բանջարեղենի սերմերի ցանքի տեխնիկան

srmer_canelՀատուկ ուշադրություն պետք է դարձնել մանր սերմերի ցանքին: Դրանք պետք է ցանել ոչ խոր ակոսներում, որի տոփանված հատակին դնում են գազարի, սոխի սերմերը մեկը մյուսից 1-1.5 սմ, իսկ ճակնդեղինը և շաղգամինը` 1-2 սմ հեռավորությամբ: Սերմերը խիտ չպետք է ցանել: Ակոսի հատակին տոփանումը նպաստում է սերմերի արագ ծլման, որովհետև հողի ներքին շերտերց ջուրը բարձրանում է սերմերին: Դրանից հետո սերմերը պետք է ծածկել 0.5սմ բուսահողով (հողի և հումուսի խառնուրդով): Ցրված խառնուրդը թեթև տոփանում են ձեռքի ափով, վերևից նորից լցնում բուսահող կամ 1-2սմ շերտով տորֆ, որոնք պաշտպանում են ակոսը չորանալուց: Ուշացած ցանքի դեպքում ակոսի հատակը պետք է ցնցուղով (առանց մաղիկի) ջրել, ջուրը ներծծվելուց հետո ցանել սերմերը և ծածկել հողով:

Leave a Reply