Որդակոմպոստը (կենսահումուս) ջերմատներում

vordakompostՈրդակոմպոստն իդեալական հումք է ջերմոցների համար: Պատճառն այն է, որ ջերմոցների հողախառնուրդը շահագործվում է մեծ ինտենսիվությամբ ու անընդմեջ այնպես, որ չի հասցնում ինքնավերականգնվել եւ ամբողջությամբ դեգրադացվում է 2-3 տարվա ընթացքում, հիմնականում կորցնում է բերիությունը եւ պահանջվում է հողախառնուրդի փոփոխություն: Ուրիշ հարց է, երբ հողը պարարտացվում է կենսահումուսով: Եթե հողը բաղկացած է միայն որդակոմպոստից, այն շահագործվում է առանց հանքային պարարտանյութերի ու պեստիցիդների, որոնք քայքայում են հումուսը, ապա հողը երբեք չի դեգրադացվում, ամբողջությամբ  հողի փոփոխություն չի պահանջվում, չի պարունակում վնասատուներ (նեմատոդներ), հիվանդածին բակտերիաներ, միկրոբներ, հողի գերխոնավացում տեղի չի ունենում: Որդակոմպոստի օգտագործման գլխավոր խանգարող հանգամանքը հանդիսանում է սկզբնական բարձր արժեքը: 1մ3 որդակոմպոստը 6մ լայնության ջերմոցի դեպքում բավարարում է 2մ երկարության, 20սմ հաստության հողաշերտի ստեղծում: 20սմ հողաշերտից հետո պետք է լինի դրենաժային շերտ: Քանի որ ջերմոցներում մարգեր են պատրաստում, ապա 1մ3-ը  բավականացնում է 1 մարգի, որը լինում է 0.6 մ լայնությամբ, 20 սմ հաստությամբ եւ 8.3 մ երկարությամբ:

Սածիլների աճեցումը: Որդակոմպոստի մեջ ցանված սերմերը  ծլում են 10-12 օր ավելի շուտ, քան ավանդական եղանակով ցանվածները: Գործնթացի արագացման համար պատրաստվում է հեղուկ պարարտանյութ.1կգ որդակոմպոստը խառնել 10լ ջրի հետ, թողնել 1 օր, ժամանակ առ ժամանակ խառնել, օգտագործել ջրելու եւ ցողելու ձեւով` շաբաթական 1 անգամ: Հեղուկ պարարտացումն օգտագործվում է ինչպես սածիլների աճեցման, այնպես էլ  բանջարեղենի վեգետացիայի ամբողջ ընթացքում, շաբաթական 1 անգամ` օրվա լուսավոր ժամերին:

Արդեն գործող ջերմատներում վատ հողախառնուրդի դեպքում ամեն բույսի տակ լցվում է100-150 գր որդակոմպոստ (կարելի է եւ ավելի շատ, վերին սահման գոյություն չունի), ամիսը 1-2 անգամ, հերթափոխելով տերեւային հեղուկ սնուցմանը:Տարբերությունը  շուտ է երեւում,համարյա 1-2 օրում: Ինֆեկցիաների վտանգ  չկա, քանի որ որդակոմպոստը չի պարունակում հիվանդածին բակտերիաներ:

Բույսերի հասունացման ժամանակը ծլելուց հետո.

•չինական կաղամբ` 2-3 շաբաթ, մաղադանոս, կոտեմ,կանաչ սոխ, սամիթ, նեխուր`7-10 օր

•վարունգ — արագացնում է 2 շաբաթով, անկախ սորտից

•լոլիկ — արագացնում է 2-3 շաբաթով, անկախ սորտից

Բերքատվությունն ավելանում է 2-3 անգամ,ավանդական մեթոդի հետ համեմատած, բանջարեղենը ունենում է վառ գունավորում, լավ արտահայտված բույր ու համ, ինչն ավելի գրավիչ է գնորդների համար:

Ժամանակն է անցնելու էկոլոգիապես մաքուր գյուղա-տնտեսությանը, որն օգտակար է թե’ մարդու, ու թե’ կենդանական աշխարհի համար, թե’ ամբողջ բնության ու երկրագնդի համար:

  Աշխարհի շատ երկրներում ու արդեն Հայաստանում եւս, թեպետ քիչ, բայց զբաղվում են էկոլոգիապես մաքուր գյողատնտեսությամբ:

   Ցանկալի է, որ գյուղատնտեսության այս ճյուղը եւս զարգանա  Հայաստանում: Բացի մարդու ու բնության օգտակարությունից, այն նաեւ շահավետ է, քանի որ էկոլոգիապես մաքուր միրգ ու բանջարեղենը 1.5-2 անգամ ավելի բարձր գին ունի, ինչը շահավետ է ֆերմերների համար:

http://aragatsotn.agro.am/

Հարգելի այցելու, Պարտիզակի առցանց կրպակում վաճառվում է կենսահումուս պատրաստված ձիու գոմաղբից՝ 2,5կգ, 10լ և 20լ տոպրակներով:

և նույն կենսահումուսից պատրաստված լուծույթ 1 լիտրանոց պլաստիկ շշով:

  • Բարձրացնում է սերմերի ծլողունակությունը;
  • Խթանում է բույսերի արմատների  զարգացումը;
  • Նպաստում է կտրոնների արագ արմատակալմանը;
  • Խթանում է բույսերի աճը;
  • Ամրացնում է բույսերի իմունային համակարգը;
  • նվազեցնում է նիտրատների քանակը պտուղների մեջ;
  • Խոչնդոտում է ծանր մետաղների և ռադիոնուկլեիդների մուտքը բույսի մեջ;
  • Մեծացնում է շագարների և սպիտակուցների պարունակությունը պտուղների և բանջարեղենի մեջ;
  • Վերացնում է խլորոզը, խթանում է բույսերի ծաղկումն ու պտղաբերությունը:

Leave a Reply