Նուռ

nurՆռնենին (լատիներեն՝ Punica granatum) փոքր թուփ է կամ ոչ մեծ ծառ՝ երկարավուն կաշեկերպ տերևներով, ալ կարմիր ծաղիկներով։ Նռնենին վայրի ձևով հանդիպում է  Փոքր և Միջին ԱսիայումԱնդրկովկասումԻրանում, Աֆղանստանում։ Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։

Պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։

Ծաղկումը տևում է մայիսիցօգոստոսը, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին։ Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար։ Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են ներկերի ստացման, նուրբ կաշիների դաբաղման համար։ Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակված (դոշաբգինի, հյութ) վիճակում։ Պետք է հավաքել հասուն վիճակում, քանի որ պահելով չի հասունանում։ Նռան հյութը պարունակում է 8-19% շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար, բուժիչ է։

Աճում է  Աֆղանստանում,  Հնդկաստանում,  ԻրանումԹուրքիայում, ՂրիմումԱդրբեջանումՄիջին ԱսիայումՄիջերկրական ծովի ափերին։ ՀՀում տարածված է Սյունիքի (ՄեղրիԳորիս), Լոռու (ԱլավերդիԱխթալա), Արագածոտնի (Աշտարակ տ/շ), Արմավիրի և Արարատի մարզերում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Աճում է գետափերին, գետերի չորացած հուներում, կիրճերում, խճոտ և կավոտ լանջերին, նախալեռներում, նոսրանտառներում։ ՀՀում մշակվում է սովորական նռնենին։ Բնի բարձրությունը մինչև 5 մ է։ Տերևները կաշեկերպ են, փայլուն, նշտարաձև կամ երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ փնջերով, վառ կարմիր։ Պտուղը հատապտղանման է՝ գնդաձև, հաստ պտղամաշկով, բարակ թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են (ըստ ավանդության՝ 365 հատ)՝ պատված բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն (քաղցր, թթվաշաքաղցր) հյութալի շերտով։ Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ), ինչպես նաև բուժիչ նպատակներով, իսկ կեղևի եփուկը կամ թուրմը՝ որպես ճիճվամուղ միջոց։ Տերևը, արմատը և բնի կեղևը պարունակում են 25–32% աղաղանյութեր։ Օգտագործվում են նուրբ կաշիների աղաղման և ներկերի պատրաստման համար։ Գեղազարդիչ է։ Չորասեր է։ Կարող է ընտրասերման հումք լինել չորաև ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար։ Հայոց մեջ նռնենին համարվել է առատության խորհրդանիշ։ Հայկական ճարտարապետական հուշարձանների պատերին, խաչքարերի վրա հաճախ կարելի է տեսնել նռան զարդաքանդակներ։

Բազմանում է մացառներով, կտրոնների արմատակալմամաբ և սերմերով, բայց վերջինիս դեպքում շատ ուշ է անցնում պտղաբերության շրջան: Տնամերձում աճեցնելու համար պետք է օգտագործել մացառներ կամ արմատակալներ: Մացառներ և կտրոններ վերցնել բարձր բերքատու ու լավորակ պտուղներ ունեցող բույսերից: Արմատակալման համար կտրոնները պետք է մթերել միամյա շիվերի միջին հաստության մասերից` հեռացնելով վերևի  բարակ և ներքևի շատ հաստ ծայրերը, նրանց վերևի մասի տրամագիծը պետք է լինի 8-10մմ-ից ոչ պակաս, իսկ երկարությունը` 20-30սմ:

Պտղատու բույսերի բազմացումը ցողունային կտրոններով:

Փայտացած կտրոնները սովորաբար կտրվում են բույսերի հանգստի ժամանակաշրջանում լավ զարգացած մեկ  տարեկան աճերից և պահվում են նկուղում ավազի մեջ: Կտրոնային հողամասին հատկացվում են  բանջարանոցային տիպի բարձր բերրիություն ունեցող և նորմալ խոնավություն ունեցող  հողեր: Պտղատու ծառերի կտրոնները գլխավորապես գարնանն են տնկվում: Ավելի լավ է տնկումը կատարվի ջերմոցներում: Կտրոնները տնկելուն նախապատրաստելու էությունը վերին և ստորին ծայրերից մեկական աչք կտրելն է:
Կտրոնները տնկվում են ցցով կամ դրանք ուղղակի խրելով բավականաչափ փուխր հողի մեջ ուղղաձիգ կամ մի քիչ թեք դիրքով, հողից վեր թողնելով ամենաշատը 1-2 աչք: Բարձր տնկելիս` կտրոնների հիմքերն ավելի պակաս խոնավ հողաշերտի մեջ են մնում և վատ են արմատակալում: Հետագա խնամքը քաղհանն է, փխրեցումը, վնասատուների դեմ պայքարելը և ըստ կարիքի ջրելը: Արմատակալած կտրոնները հանվում են տնկելու տարվա աշնանը: 

Եթե բույսերը շատ թույլ են զարգացած, դրանք թողնվում են ևս մեկ սեզոն:

       Սնման մակերեսը 

Նռնենու բույսերի տնկման խտությունը կախված սորտերի աճի բնույթից և հողակլիմայական պայմաններից 5×2,5մ, 4×3մ է: 1 հա-ի վրա տնկելով համապատասխանաբար 800-833 բույս:

Նռնենու ծաղիկները հիմնականում երկու տիպի են զանգականման` կարճ վարսանդով և սափորանման երկար վարսանդով: Պտուղներ առաջանում են միայն երկար վարսանդ ունեցող ծաղիկներից: Սա որոշ չափով սորտային առանձնահտկությունն է, բայց վճռական նշանակություն ունի նաև ագրոտեխնիկան: Լավ խնամքի պայմաններում երկար վարսանդով ծաղիկներ շատ են առաջանում և ստացվում է խոշոր պտուղներով բարձր բերք: Պտուղները լինում են 300-800գ քաշով, թթվաշ, քաղցր կամ թթվաշաքաղցր և պարունակում են մինչև 15-20% շաքարներ, 1-7% թթուներ, 1-5% պրոտեին, 3% ճարպ և մի շարք արոմատիկ նյութեր, օգտագործվում են ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված վիճակում, որպես սննդամթերք և բուժիչ միջոց` ժողովրդական բժշկության մեջ:

Շրջանացված սորտերը

ՀՀում շրջանացված են նռնենու Գյուլաշա հայկական, Գյուլաշա կարմիր, Բաշկալինյան, Բալամյուրսալ, Շախնուռ, Կազակե Անոր սորտերը:

Գյուլաշա հայկական

Թփի բարձրությունը 3,5 մետր է, ունի թույլ ճյուղավորություն: Պտուղների քաշը 150-200գ է, ունի տափակ կլորավուն ձև` թեթևակի ուռուցիկ հիմքով և ալիքավոր գագաթով: Պտուղն ունի բարակ, ճկուն, հարթ, փայլուն կեղև: Հիմնականում սերուցքագույնի է, ծածկողը` մուգ կարմիր: 
Պտղահյութը կազմում է 55%, թթվաշաքաղցր է: Մեկ թփի միջին բերքը 20կգ է: Թփերը խոշոր են, 5մ բարձրությամբ, ուղիղ կանգուն ճյուղերով: Պտուղները միջին չափի են և խոշոր, համաչափ կլորավուն, բավական լավ արտահայտված կողերով: Պտուղների միջին քաշը 200գ է: Պտղի կեղևը  հիմնականում սերուցքագույն է, իսկ ծածկույթը` չոր, կոտրվածքում կարմիր երակներով: Պտղահյութը կազմում է 50%-ը,  քաղցրաթթվաշ է: Պտուղները հասունանում են հոկտեմբերի երկրորդ կեսին: Մեկ թփի միջին բերքը 30-40կգ է: Պտուղները թփի վրա չեն փտում, փոխադրունակ են և պահունակ:

Գյուլաշա կարմիր

Թփերըխոշոր են, 5 մ բարձրությամբ, ուղիղ, կանգուն ճյուղերով:

Պտուղները միջին չափսի են, խոշոր, համաչափ կլորավուն, բավական լավ արտահայտված կողերով: Պտուղների միջին քաշը 200 գ է:

Պտղի կեղևը հիմնականում սերուցքագույն է, իսկ ծածկողը՝ մուգ-կարմիր: Կեղևը փայլուն է, բարակ, ամուր, մսոտ չէ, չոր, կոտրվածքում կարմիր երակներով:

Պտղահյութը կազմում է 50%, քաղցրաթթվաշ է:

Պտուղները հասունանում են հոկտեմբերի 2-րդ կեսին: Մեկ թփի միջին բերքը 30-40 կգ է, պտուղները թփի վրա չեն փտում, փոխադրունակ են և պահունակ:

Բաշկալինյան

Թափը միջին մեծություն է, թույլ փշակալված ճյուղերով: Պըուղները կլորավուն են, պարզ արտահայտված կողերով, 250-300գ քաշով, դեղնականաչավուն, պատված կարմիր գծերով ու կետերով, պիտանի են թարմ վիճակում օգտագործման և վերամշակման համար: Հյութը հաճելի թթվաշաքաղցր է, մուգ կարմիր գույնի:

Բալա-մյուրսալ

Թուփը մինչև 3 մետր բարձրություն է, թույլ փշակալված ճյուղերով: Պտուղները կլորավուն են, մուգ կարմիր, փայլուն, 400-500գ. մաշով հյութի ելունքը 46-51% շաքարներ և 1-1,5% կիտրոնաթթու:

Շախ նուռ

Թուփը ցածրաճ է, կոմպակտ պսակով և թույլ փշակալված ճյուղերով: Պտուղները գնդաձև կամ տանձանման են, դեղնականաչավուն, հասունանալիս կարմիր գույնի, 300-350գ. քաշով, հյութի ելունքը` 45-50%, հասունանում է հոկտեմբերի երկրորդ կեսին: Հյութը հաճելի թթվաշաքաղցր է, պարունակում է 12-14% շաքարներ և 1,9-2,1% կիտրոնաթթու:

Կազակե  Անոր

Թփերն ունեն տարածված պսակ, փոքր քանակությամբ փշերով: Պտուղները միջին մեծության են, 220գ քաշով: Սիմետրիկ են, կլոր, հազվադեպ` փակ կլորավուն, թույլ ձգված հիմքով: Կողերը լավ արտահայտված են: Կեղևը հաստ է, շատ ամուր, չոր: Նրա մակերեսը փայլուն է, թույլ խորդուբորդ, դեղնականաչ համատարած շերտերով, բծերով և մանր կետերով: Այս սորտը համեմատաբար ցրտադիմացկուն է: Պտուղները հասունանում են հոկտեմբերի առաջին կեսին: Մեկ թփի միջին բերքը 30-35կգ է: Պտուղները պահունակ են և փոխադրունակ:

Նռնեու էտն ու ձևավորումը 

Բարձր և որակով բերքի ստացման համար անհրաժեշտ է ծառերը ճիշտ է էտել: Նռնենին ձևավորում են անբուն կամ թփի ձևով: Դրա համար տնկման առաջին տարում արմատակալը վաղ գարնանը ուժեղ կարճացնում են այնպես, որ հիմքից առաջանան մեծ թվով ճյուղավորումներ: Ամառվա ընթացքում այդ ճյուղավորումներից ընտրում են 4-5 լավ զարգացած, իսկ մնացածը հիմքից հեռացնում: Թողած  ճյուղերից հետագայում ընտրում են 3-4-ը, որից առաջանում են 1-ին կարգի կմախքային ճյուղերը:

 Պտաղբերման մեջ մտած նռնենին էտում են`  նոսրացնելով սաղարթի խտացնող ճյուղերը, չորուկները, ավելորդ մացառները: Ծաղկելուց հետո հեռացնում են նաև ընթացիկ տարվա ընձյուղների մի մասը, որոնք առաջացնում են զանգականման ծաղիկներ:  Սա նպաստավոր պայմաններ է ստեղծում միամյա  ճյուղերի վրա սափորանման ծաղիկների լավ զարգացման համար և բարձրացնում  է նրանց պտղաբերման գործակիցը: Բացի նոսրացումից, միամյա ճյուղերը թույլ (ծերատման աստիճանի) կարճացնում են ` նրանց վրա սափորանման ծաղիկներ առաջացնելու նպատակով: Երբ նռնենին 25-30 տարեկան է, զարգացման (5-րդ և 6-րդ շրջաններ) և աճը խիստ թուլացել է, կատարում են երիտասարդացնող էտ: Ընդ որում կարճացնում են ամենաներքևի առողջ, լավ զարգացած և հարմար դիրք ունեցող կողային ճյուղերը: Էտի հետևանքով առաջանում են նոր գոյացություններ, որոնցից ընտրում են լավագույնները և սաղարթը ձևավորում են նոր, կենսունակ ճյուղավորումներից: Երբ նռնենին թևակոխում է 7-րդ և 8-րդ շրջանը, կատարում են երիտասարդացում, այսինքն` 1-ին կարգի կմախքային ճյուղերը հիմքից կտրում են և հողի մակերեսին մոտ մասերից առաջացած հողաշիվերից ձևավորում են նոր կմաղքային ճյուղեր: Այսպիսի էտը պետք է կատարել 2-3 տարիների ընթացքում:

Leave a Reply