Տերևային հումուս

Տերևային հումուսը չի պարունակում օգտակար նյութեր, բայց հողի կառուցվածքը բարելավելու համար հոյակապ հավելված է: Օգտագործվում է նաև որպես ցանքածածկ (mulch, мульча): Տերևային հումուսը որպես կանոն պատրաստում են աշնանը՝ տերևաթափից հետո, երբ առատ նյութ կա:

Պատրաստելը շատ դյուրին է: Տերևները հավաքել, խոնավացնել, լցնել մեծ ցելոֆանե տոպրակի մեջ, լավ մամլել, տոպրակի բերանը կապել, տոպրակը մի քանի տեղից ծակծկել, դնել մի ստվերոտ տեղում և մոռանալ առնվազն մեկ տարով: Սնկերը, որոնք քայքայելու են տերևները, թթվածնի կարիք համարյա չունեն, բայց բարձր խոնավություն են պահանջում:

Պատրաստման ժամկետը կախված է պահպանման պայմաններից՝ ջերմաստիճան, խոնավություն և ծառատեսակից:

Պատրաստման ժամկետը կրճատելու համար կարելի է.

  • պահեստավորելուց առաջ կտրատելով կամ աղալով մանրեցնել տերևները;
  • տերևների հետ խառնել թարմ, կանաչ խոտ;
  • 2-3 ամիսը մեկ խառնել տոպրակի պարունակությունը:

Վաճառքում լինում են նաև հատուկ տերևային հումուս պատրաստելու համար նախատեսված տոպրակներ:

Мешок для приготовления листового перегнояДжутовый мешок для приготовления листового перегноя

Սկզբունքորեն, տերևային հումուսը կարելի է օգտագործել նաև կիսապատրաստ վիճակում՝ երբ դեռ ընդհանուր փխրուն զանգվածի մեջ նշմարվում են առանձին պահպանված տերևներ և տերևների պոչեր:  Այդ վիճակում էլ այն կարելի է խառնել ծաղկաթաղարների մեջ լցվող հողի հետ, կամ լցնել բույսերի շուրջ ու խառնել հողի հետ:Ամբողջովին պատրաստ տերևային հումուսը միատարր, փխրուն զանգված է: Բացի կիսապատրաստ հումուսի համար նշված օգտագործման ձևերից, ամբողջովին պատրաստ տերևային հումուսի մեջ կարելի է սերմեր ցանել և սածիլներ աճեցնել: Սենյակային բույսերի համար լավ խարնուրդ պատրաստելու համար էլ խորհուրդ է տրվում օգտագործել հավասար քանակությամբ տերևային հումուս, կոմպոստ և մանր կարմիր ավազ:

Leave a Reply